Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Հասարակություն

«Ինձ գյուղապետարանից սպառնացել են, թե տունդ կվառենք, քեզ կվերացնենք»․ Վաղաշենի գյուղապետի և գյուղացիների միջև լարված վիճակ է

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետ Արթուր Սուվարյանի հրաժարականը։ Գյուղացիներն ահազանգել են NEWSPRESS.am-ի խմբագրություն և հայտնել, որ գյուղապետն իրեն շրջապատել է իր հարազատներով և արդեն 13 տարի գումարներ է մսխում։ 

Մեզ հետ զրույցում գյուղապետարանի աշխատակից Պարգև Ալեքսանյանը հայտնեց, որ բնակիչները հուլիսի 4-ին ոռոգման ջրի խնդրով փակել են Մարտունի-Երևան ճանապարհը: Նա վստահեցնում է, որ մինչ օրս իրենց գյուղում ոռոգման ջուր չլինելու պատճառը գյուղապետն է, ով իր անձնական շահի համար է ստանձնել գյուղի ղեկավարի պաշտոնը։ Պարգև Ալեքսանյանը մատնանշում է նաև իրենց գյուղապետի մասին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից, դեռ պատգամավորության ժամանակ ֆեյսբուքյան էջում արված գրառումը։ Միրզոյանը գրել էր՝

«Այս տարիների ընթացքում Վաղաշենում և հարևան համայնքներում զանազան ջրագծեր են անցկացվել։ Զարմանալի զուգադիպությամբ պարզեցված ընթացակարգով մրցույթներում պարբերաբար հաղթող է ճանաչվել «Սուվարյան շին» ՍՊԸ-ն, որի տնօրենի անունն, ի դեպ, Գրիշա Տիգրանի Սուվարյան է»։

Ոռոգման ջրի խնդիրը մինչ օրս գյուղում լուծված չէ։ Անգամ երեկ՝ հունիսի 4-ին, գյուղացիներն այս խնդրով փակել են Մարտունի-Երևան ճանապարհը: Պարգև Ալեքսանյանը պատմում է, որ գյուղապետի հայրն իրեն խփել է և մեղադրել ակցիան կազմակերպելու մեջ։ 

«Մանվելի նույն բաներն էստեղ է կատարվում (նկատի ունի Մանվել Գրիգորյանի պահելաձևը,-խմբ․)․․․ Հերը հարձակվեց վրես ու խփեց, էն մի կողմից էլ հորեղբոր տղան հարձակվեց-խփեց․ ինձ սպառնում են, ասում են տունդ կվառեմ, քեզ կվերացնեմ, մեքենայիս ապակին խփեց-ջարդեց․․․»,- պատմում է Պարգև Ալեքսանյանը։

Գյուղապետ Արթուր Սուվարյանը թեև սկզբում մեզ չցանկացավ պարզաբանումներ տալ՝ պատճառաբանելով, որ հեռախոսով չի ուզում խոսել, այնուամենայնիվ, հաջորդ 15-20 րոպեի ընթացքում խոսեց այն մասին, որ գյուղում ոռոգման ջրի խնդիր չկա։

«Երեկ ու այսօր ամբողջ օրը պոմպակայանն աշխատել ա, սարից ջուրը եկել ա, սպեցիալնի սարից ջուրը անջատել են, որ լարվածություն առաջանա՝ հասկացա՞նք իրար․․ Եվ նաև խմելու համակարգն է՝ սպեցիալնի վինտիլները փակում են, որպեսզի ջուրը չմտնի ցանց, ու լարվածություն առաջանա և իմ անվան հետ խաղան»,-ասաց գյուղապետը։ Իսկ թե ում է հարկավոր այդ լարվածությունը, նա իր պատասխանն ունի՝ նրանց, ովքեր ուզում են իր տեղը զբաղեցնել՝ օգտվելով երկրում փոխված իրավիճակից։

«Ուզում են գյուղապետ դառնան»։

Ընդհանրապես, այս զրույցի ընթացքում գյուղապետը մի քանի անգամ հակասեց ինքն իրեն։ Մասնավորապես, անդրադառնալով գյուղում առկա ներքին խռովություններին, Արթուր Սուվարյանը նշեց, որ այդ ամենը վաղուց հոգնեցրել է իրեն ու նույնիսկ դիմել է նախկին մարզպետ Կարեն Բոթոյանին՝ աշխատանքից ազատվելու իր դիմումն ընդունելու համար։ Սակայն քիչ անց, հարցին, թե արդյո՞ք հարմար առիթ չէ հրաժարվել պաշտոնից, հաշվի առնելով, որ համագյուղացիները պահանջում են իր հրաժարականը՝ նա ծիծաղելով ասաց․ «Մի քանի հոգի են, ոչ թե բոլոր գյուղացիները»։ Իսկ հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք գյուղապետն իր թեկնածությունը դնել երկու տարի հետո անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում, Արթուր Սուվարյանը դարձյալ ծիծաղելով պատասխանեց, որ այս լարվածությունից ելնելով չի ուզում, բայց կիսատ գործեր ունի և պետք է ավարտին հասցնի։

«Եթե երեկ տենց բաներ չանեին, ես իմ կիսատ գործս պետք է վերջացնեի ու հեռանայի, բայց հիմա էսքան գործ եմ արել, ո՞նց կիսատ թողնեմ, ես առողջապես էլ չեմ կարող, ուղղակի այս մի ծրգիրը պետք է կյանքի կոչեմ»,-ասաց նա։

Անդրադառնալով գյուղապետի հոր և գյուղացու միջև տեղի ունեցած միջադեպին, և հոր կողմից վերջինիս հասված հարվածներին՝ գյուղապետն արդարացավ․ «Նախ, հայրս չի ծեծել, շատ-շատ՝ կարող ա մի հատ, երկու հատ ապտակ ա տվել․․․ բայց դուք ո՞նց եք պատկերացնում, եթե սաբոտաժ ա կազմակերպվում պետության հանդեպ, գյուղի հանդեպ, ի՞նչ պետք ա աներ հայրս»։ Հարցին, թե նա իր դեմ բողոքները որակում է սաբոտա՞ժ, Արթուր Սուվարյանը պատասխանեց՝ միանշանակ, և նաև հավելեց։

«Համայքնի ժողովուրդը դա արդեն գիտի, բացահայտել է, ես էլ ասել եմ՝ համա՛յնք, սա իսկապես մի քանի հոգու սարքած բան ա․․․ եթե Ձեր նկատմամբ մեկը բաներ խոսեր, որ լրիվ բանսարկություն ա, Ձեր հայրը ո՞նց կվարվեր որպես ծնող»,-հարցրեց գյուղապետը։

Դիտարկմանը, որ նա գյուղապետի հայր է և հարցերը ծեծով չեն լուծում, Արթուր Սուվարյանը պատասխանեց․ «Բա բերքն ու բարիքը վառեի՞նք, կարտոշկան թանկանա՞ր, որ գոյւղը մնար սովա՞ծ, մարդկանց եղածը վարի գնար, քաղաքի բնակիչներին էլ վնաս լինե՞ր, կարտոլը դառնար 200-300 դրա՞մ․․․ Հորս փոխարեն ով լիներ՝ կաներ»,-ասաց գյուղապետը։ 

Ինչ վերաբերում է իր անվան հետ կապված ՍՊԸ-ին, ապա նա վստահեցնում է, որ դեռ նախորդ տարի վարչապետին նամակ է գրել խնդրանքով, որ գան, ստուգեն իր ընկերությունը և մեկընդմիշտ վերջակետ դնեն այս հարցին։ Եկել են, ստուգել են և ամեն ինչ նորմալ է այսօր։ Իսկ հարցին, թե արդյո՞ք այսօր, երբ երկրում իրավիճակ է փոխվել, մտավախություն չունի, որ իր ընկերությունում դարձյալ ստուգումներ կլինեն, նա պատասխանեց, որ չի վախենում․․․