Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Հասարակություն

«Սա կեղտոտ ասեկոսե է»․ Նաիրա Դավթյանը պարզաբանում է իր մասին շրջանառվող լուրերը

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե իբր Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ (Աբրիկ) Բաբայանի անսպասելի մահվանը «խթանել» է այդ ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Ըստ նույն լուրերի՝ պատճառը ոստիկանության աշխատակից, «մայոր» Նաիրա Դավթյանն է, ում աղբյուրը որակում է որպես Ալիկ Սարգսյանի սիրուհի, և ում իբրև իր սիրային առաջարկությունն է արել նաև Աբրահամ Բաբայանը։

Նաև շրջանառվում է այն մասին, թե ինչպես է Ալիկ Սարգսյանը պատմել բոլորին, որ  քաղաքապետ Աբրիկը փորձել է փախցնել իր սիրուհուն, ինչն էլ իբրև թե «արագացրել» է Աբրահամ Բաբայանի մահը։

Մամուլում հնչեցված մեղադրանքների պարզաբանման նպատակով NEWSPRESS.am-ը կապ հաստատեց  Նաիրա Դավթյանի հետ, ով, ի դեպ, ո՛չ թե մայոր է, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ կապիտան։ Վերջինս նշեց, որ չգիտի՝ ինչի մասին է խոսքը, քանի որ ծանոթ չէ հրապարակմանը։ Նա խնդրեց զանգահարել քիչ ուշ, երբ արդեն կհասցնի ծանոթանալ դրան։

Իսկ երբ քիչ անց զանգահարեցինք Նաիրա Դավթյանին, նա նշեց, որ ինքն առաջին հերթին խիստ ցավ է ապրում, քանի որ մահացած մարդու հիշատակն են փորձել անարգել։ Ապա նա իր տարակուսանքը հայտնեց այն կայքի գործունեության վերաբերյալ, որը հրապարակել է նյութը։

«Ես ակտիվ հետևում եմ լրահոսին և անկեղծ զարմացած եմ, որ նման կայք կա և որը նման անհասկանալի ու անհիմն նյութ է հրապարակել․․․ Ինձ ճանաչողը նման նյութ չէր հրապարակի, իսկ չճանաչողը միայն կարող էր շահադիտական նկատառումներով նման բան գրել»,- ասում է Նաիրա Դավթյանը՝ հավելելով, որ սա կեղտոտ ասեկոսե է։

Նա ինքը նախկին լրագրող է և բարձր է գնահատում լրագրողի ու նրա կատարած աշխատանքի դերը պետականաշինության գործում, սակայն ցավ ու ամոթ է զգում այն կայքերի գոյության համար, որոնք լրատվական հարթակն օգտագործում են կեղտոտ ասեկոսեները տարածելու նպատակով։ Նաիրա Դավթյանը հորդորում ու նաև կոչ է անում նման նկատառումներով չորրորդ իշխանությունը չօգտագործել։

Նա նաև անդրադարձավ Ալիկ Սարգսյանին Աբրահամ Բաբայանի մահվան մեջ մեղադրելու մասին լուրերին։

«Ես վստահ եմ, որ իրավապահ մարմիններն ընթացք կտան և կպարզեն հրապարակման մեջ եղած հանգամանքները, ինչպես նաև նման մեղադրանքներ հնչեցնելու իրական շարժառիթները։ Բնականաբար, ես ինքս անձամբ պատրաստ եմ լիարժեքորեն աջակցել քննությանը»,- ընդգծեց Նաիրա Դավթյանը՝ հավելելով, որ ավելին չի կարող ասել և լրացուցիչ տեղեկությունների համար կարող ենք դիմել ոստիկանության լրատվական ծառայություն։

NEWSPRESS.am-ը թեմայի շուրջ զրուցել է նաև Նաիրա Դավթյանին ճանաչողների հետ, ովքեր անկեղծ զարմացած են նման հրապարակման առնչությամբ։ Մեզ զրուցակիցները նկատեցին, որ Նաիրա Դավթյանն այն մարդն է, ով իր անձնական փորձով, գործունեությամբ ու հայրենասիրությամբ կարող է օրինակ ծառայել շատերին։ Եվ ընդհանրապես, նրա մասին միայն դրական կարծիքներ էին հնչում։

«Ում մասին ասես, կարող էինք մտածել, որ նման անհեթեթ նյութ կհրապարակվի, բայց ոչ Նաիրայի։ Հասկանո՞ւմ եք, ախր ես Նաիրային վաղուց եմ ճանաչում ու կարելի է ասել՝ նրա ամեն քայլն իմ աչքի առաջ է․․․ նա իսկապես պարկեշտ կին է, և երբեք նրա պահվածքը ոչ ոքի թույլ չի տվել ավելորդ գնահատականներ հնչեցնել իր հասցեին․․․ հազիվ թե գտնվի մեկը, որ հակառակը կասի․ չգիտեմ էլ ինչ ասեմ, այդ արատավոր հրապարակման մասին․․․»,- ասաց ոստիկանության մեր աղբյուրը: