Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Հասարակություն

Ինչպե՞ս են հայ զինվորականներն անցնում սահմանն ու գերեվարում Հեյդար Ալիևի փեսային․ «Մարլեզոնյան բալետ»

Արցախյան պատերազմը նոր էջ բացեց Հայոց պատմության մեջ։ Այդ պատերազմով մենք 1918 թվականից հետո տարանք մեր հերթական ամենամեծ հաղթանակը, կարողացանք հիմնել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

Պատերազմն իր հետ մեկտեղ հայրենիք բերեց նաև նվիրյալ հայորդիներին, ովքեր եկան մայր հող, կռվեցին ու իրենց հերոսի հավիտենական կնիքը թողեցին մայր հայրենիքում։

Արցախյան ազատամարտում ամբողջ հայ ժողովուրդը ցույց տվեց իր բազկի ուժը, խորամանկությունն ու խելացիությունը։ 1990-ականներին ամբողջ Երևանը գիտեր Մելքոնյան Երանոսին, ով ներքին զորքերի հատուկ ջոկատի պետն էր։ Նա հետագայում դարձավ ներքին զորքերի շտաբի պետը, իսկ Արցախյան ազատամարտի սկսվելուն պես մեկնեց ռազմաճակատ ու նույնիսկ իր երեխայի ծննդյան լուրը լսելուն պես չեկավ Երևան, քանի որ այդ պահին զոհասեղանին դրված էր հայրենիքի խնդիրը։

NEWSPRESS.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Երանոս Մելքոնյանի մտերիմներից մեկի հետ, ով պատմեց հայտնի «Մարլեզոնյան բալետ» օպերացիայի մասին, սակայն չցանկացավ, որ իր անունը հրապարակվի: 

-Ի՞նչն էր պատճառը, որ ծրագրեցին «Մարլեզոնյան բալետ» օպերացիան ու ինչո՞ւ հենց այդ անվամբ։

-1994 թվականին ադրբեջանցիները գերեվարեցին մեծ թվով հայերի։ Հստակ թիվ չեմ կարող ասել, քանի որ շատ բաներից տեղյակ չեմ եղել։ Գերիների մի մասը ներքին զորքերից էր, իսկ մյուսը մասն էլ տարբեր զինվորականներ ու կամավորականներ էին։ Երանոսը շատ բան չէր ասում մեզ, քանի որ միշտ Արցախում էր, իսկ հարցերի դեպքում ասում էր, որ դա մեզ չի վերաբերում։ Նա սովորել է Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայում և այդ օպերացիան հենց ինքն է մշակում։ Օպերացիան անվանում է «Մարլեզոնյան բալետ»։ Ու երբ հարցնում էինք, թե ինչո՞ւ այդպես, նա ասում էր, որ ուղղակի այդպես է ցանկանում։

-Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Մարլեզոնյան բալետ» օպերացիան։

-Նրանք որոշել էին, որ պիտի սահմանն անցնեն, հայտնվեն Ադրբեջանի գյուղերից մեկում։ Այնտեղից պիտի գերիներ վերցնեն ու հետ դառնան։ Նրանք ընտրում են ռուսական արտաքին ունեցող տղաների, ովքեր ռուսերեն խոսում են վարժ ու առանց ակցենտի։ Ընդհանուր լինում են 6-7 հոգի, և նրանց հետ է լինում նաև Երանոսը։ Նրանք այնտեղ ներկայանալու էին որպես ռուս զինվորներ, ովքեր կորել են այս տարածքում ու ցանկանում են գնալ իրենց տեղակայման վայրը։ Պատերազմի ժամանակ ռուս զինվորներ կային թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանում։ Այդ ամենի հաջող ընթացքից հետո տեղի էր ունենալու գերիների փոխանակություն։

-Ի՞նչ ընթացք ստացավ «Մարլեզոնյան բալետ» օպերացիան և ի՞նչ կապ ուներ այդ օպերացիայի հետ Հեյդար Ալիևի փեսան։

-6-7 հոգանոց խումբը հաջողությամբ անցնում է սահմանն ու մտնում գյուղ։ Ներկայանում են գյուղի ղեկավարին ու ասում, որ ռուս զինվորներ են ու մոլորվել են։ Գյուղապետը նրանց ընդունում է, նշանակում է երկու զինվորականների, ովքեր բարձր կոչումներ ունեն ու կարգադրում, որ «ռուս» զինվորներին ուղեկցեն իրենց տեղակայման վայրերը։ Գյուղապետի հետ աշխատող մի կին նկատում է, որ նրանք ռուսներ չեն ու ասում է այդ մասին գյուղապետին։ Երանոսը, զգալով այդ ամենը, ասում է, որ իրենց գիշերելու ու նախապատրաստվելու տեղ տան, որ սափրվեն ու պատրաստվեն, քանի որ լավ տեսք պետք է ունենան։ Իսկ մեր տղաներից մեկն էլ նախատում է ադրբեջանցի 2 զինվորականներին, որ նրանք նույնպես սափրվեն ու ներկայանալի տեսք ունենան։ Լուսաբացին ճանապարհ են ընկնում ու այդ 2 բարձրաստիճան զինվորականների մեջ լինում է նաև Հեյդար Ալիևի փեսան։ Այդ մասին նրանք իմանում են սահմանն անցնելուց հետո միայն։ Երբ մոտենում են հայ-ադրբեջանական սահմանին, ադրբեջանցի զինվորականներն ասում են, որ սա սահմանն է ու վտանգավոր է, սակայն Երանոսն ասում է․ «Էսպես ավելի կարճ է ու, բացի այդ, եղածը 10 հայ չի՞։ Կտանք, կսպանենք»։ Այդպես խաբում են, սահմանն անցնում ու էնտեղ հայերը բռնում են։ Եթե չեմ սխալվում, ապա դա տեղի է ունենում Շուռնուխ գյուղի տարածքում։ Երբ իմանում են, որ այդ զինվորականն Ալիևի փեսան է, բոլորը հասկանում են, որ այդկերպ փոխանակումն ավելի հեշտ տեղի կունենա, քանի որ Ալիևն իր փեսայի կենդանության համար կխնայի ու կփոխանակի հայ գերիների հետ»։

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ շատ փաստերից ինքը տեղեկություն չունի ու հնարավոր է, որ այս պատմությունն ունի շատ ավելի մեծ մանրամասներ, սակայն ինքը չգիտի դրանց մասին։

Լուսանկարում «Մարլեզոնյան բալետ» օպերացիան իրականացրած տղաներն են։