Մենք չպետք է առաջնորդվենք «բոլորս գիտենք» կարգախոսով, հարկավոր են ապացույցներ. Վարչապետը՝ ոսկու հանքարդյունաբերության մասին
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է մի շարք բնապահպանների, Կոչուտի որոշ բնակիչների և «Լիդիա Արմենիան»-ի ներկայացուցիչների հետ: Վերջիններս դեմ են հանքի շահագործմանը:
Բնակիչներից մեկը՝ Կորյուն Ստեփանյանը, ձայնի իրավունք խնդրելով, նշեց, որ բոլորը գիտեն, որ այստեղ հանքարդյունաբերություննան համար ինչ զարտուղի ճանապարհներով են թույլտվությունները տրվել, և որ անօրինական աշխատանքներ են ընթանում: Նա հույս հատնեց, որ Փաշինյանը կուսումնասիրի խնդիրը և հարցին արդար լուծում կտա, ինչին վարչապետը արձագանքեց.
«Մի բան եմ ուզում շեշտել... մենք սովոր ենք ասել՝ բոլորս գիտենք, բոլորս գիտենք... այն, որ բոլորը գիտեն կամ չգիտեն դեռ ապացուցել է պետք, իսկ քանի դեռ չկան ապացույցներ, մենք չենք կարող ոչինիչ նախաձեռնել, այնպես որ պետք է հետևել ուսումնասիրությունների ընթացքիբն և սպասել արդյունքին»,-ասաց վարչապետը: