Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Քաղաքականություն

Նոր իշխանությունը բանակցային սեղանին պետք է դնի նաև Նախիջևանի հարցը. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը վստահեցնում է՝  և՛ Ղարաբաղի, և՛  Նախիջևանի հարցը նոր փուլ մտավ այն պահից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն այլևս բանակցային գործընթացում չի խոսի Արցախի փոխարեն: 

Քաղաքագետը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ երկար տարիներ լինելով այս հարցի քննրակումների մեջ ու ուսումնասիրելով այն՝ անորոշության մեջ է հայտնվել, քանի որ գոնե իր համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ իմաստով են մտնելու բանակցությունների գործընթաց:

«Խնդիրը դրված է այսպես. եթե նոր իշխանություններն ասում են՝ Ղարաբաղի ներկայացուցիչների փոխարեն չեն նստելու բանակցությունների սեղանի շուրջ, նշանակում է, որ բանակցություններին ՀՀ-ն ինքն իրեն է ներկայացնելու, այստեղ այն վտանգը կա, որ ՀՀ-ն դառնում է Ղարաբաղյան հակամարտության կողմ, մի բան, որը Բաքվի նպատակն է»,- ասում է Ալեքսանդր Մանասյանը և հիշեցնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստում է Արցախի փոխարեն:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ երբ հայտարարվում է, որ Հայաստանը բանակցելու է ո՛չ թե Արցախի, այլ հենց իր փոխարեն՝ նշանակում է նա դառնում է հակամարտության կողմերից մեկը: Ալեքսանդր Մանասյանն ընդգծում է, եթե նոր իշխանությունը մտնում է նման գործընթացի մեջ, ապա հազար անգամ պետք է կշռի, քանի որ այդ հայտարարությունները կարող են օգտագործվել բոլորովին այլ իմաստներով մեր հակառակորդի կողմից:

«Իմ կարծիքով՝ Բաքուն վերջին լարումներով փորձում է ստիպել ՀՀ իշխանություններին, որ իրենք հենց իրենց անունով նստեն բանակցությունների շուրջ, իսկ ինքը շարունակի չխոսել Արցախի հետ: Սա վերջին իրադարձությունների դիվանագիտական կողմն է»,- ասաց քաղաքագետը:

Նա նշեց նաև, որ պետք է լավ մշակվեն այդ բանաձևերը՝ արդյոք Հայաստանը ներկայանո՞ւմ է որպես հակամարտության կողմ, թե՞ ոչ, ու եթե ներկայանում է, ապա ի՞նչ հարցերով է ներկայանում: Ինչպես նաև պետք է մտածել, թե այդ սեղանի շուրջ ինչպե՞ս պետք է բարձրացվի Նախիջևանի հարցը:

«Նախիջևանի հարցը հեշտ չի դնել սեղանին, քանի որ բարձրացնել Նախիջևանի խնդիրը, նշանակում է՝ հակառակվել Ռուսաստանին»,-ասում է քաղաքագետն ու հավելում, որ Նախիջևանի խնդիրը քաղաքական քննարկումների դաշտից դուրս է մնացել նախկին 3 նախագահների մեղքով: