Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Հասարակություն

Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումները՝ նորակոչիկների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է տարածել.

«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջների հա­մա­ձայն, զորակոչի նախապատրաստական և իրագործման փուլում զորամասերի հրա­մանատարների հրամանով անձնակազմի հետ աշխատելու փորձ և ման­կավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի կազմա­կերպ­ման նպատակով ձևավորվում են խմբեր:

Նշված խմբերը դիմավորում են զորամաս ժամանած նորակո­չիկ­ներին, ողջույնի խոսք ուղղում, կարճ տեղեկություններ հաղոր­դում զո­րամասի առօրյայի վերաբերյալ, որից հետո սկսում են իրա­կանացնել համապա­տասխան աշխատանք­ներ:

Առաջին օր.

 

բոլոր նորակոչիկների հետ անցկացվում է ծանոթական զրույց, որի արդյունքների վերաբերյալ համապատասխան գրառում է կա­տար­վում նո­րա­կո­չիկների «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկ­ներում», հեռախոսակապ է հաստատվում նորակոչիկների ծնողների հետ և նրանց տեղեկություն տրամադրվում իրենց որդու զինվորական ծառայությունը տվյալ զորամասում անցնելու վերաբերյալ: «Անց է կացվում նորակոչիկների բուժզննում և արդյունքները գրանցվում համապատասխան մատյաններում և նորակոչիկների բժշկա­­­կան գրքույկներում, նորակոչիկները ուսուցանվում են համազգեստի և կոշիկների կրման, անկողնու հարդարման կանոններին, նորակոչիկներին ծանոթացնում են զորամասի տարածքին և օրվա կարգացուցակի հետ, զորամասի հրամանատարության կողմից պատրաստվում է նա­մակ նորակոչիկների ծնողներին, որտեղ նշվում է զորամասի ուղորդվածությունը, որդիներին այցելությունների կարգը»,-գրել է նա:

Երկրորդ օր.

նորակոչիկներին ծանոթացնում են՝ զորամասի կազմավորման պատմությանը և անցած մարտա­կան ուղու հետ, զինծառայողների ընդհանուր իրավունքներին ու պարտակա­նութ­­յուններին, զինվորական ծառայության օրենսդրական և ենթա­օրենս­դրա­կան հիմքերին, ՀՀ ԶՈւ կանոնադրություններին, զինծառայողների անհատական և հասարակական հիգիենայի պահպանման կանոններին, պարենային, իրային և դրամական ապահովման նորմերի հետ, զինվորական ծառայության անվտանգության ապահովման կա­նոնների հետ:

Երրորդ օրվանից նորակոչիկներն անցնում են երիտասարդ մար­տի­կի պատրաստության պարապմունքներին` մինչև 20 ուսումնա­կան օր տևողությամբ, որի ավարտին տալիս են զինվորական երդում: Մինչև զինվորական երդում ընդունելն արգելվում է նորակոչիկներին տե­սակցելն ու նրանց ազատ արձակում չի տրամադրվում:

Զինվորական երդման արարողությունները կազմակերպվում են զինվորական փառքի կամ պատմամշակութային վայրերում` հանդի­սավոր կերպով: Երդման արարողության օրվա և վայրի վերաբերյալ զորամասի հրամանատարությունը նախօրոք տեղեկացնում է նորակո­չիկներին ու նրանց ծնողներին: Երդման արարողությունից հետո նորա­կոչիկներին տվյալ կայազորի տարածքում հատկացվում է մինչև 6 ժամ տևողությամբ ազատ արձակում:

Երդման արարողությանը հաջորդում է 5-ամսյա ուսում­նա­կան փուլը: Նշված ժամանակահատվածում, համաձայն հաստատ­ված գրա­ֆիկի, շաբաթ և կիրակի օրերին զինծառայողներին` այդ թվում նորա­կոչիկներին, կայազորի տարած­քում տրվում են ազատ արձակումներ,-նշված է գերատեսչության խոսնակի հայտարարության մեջ:

Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը զորամասերում հայ­տարարվում է «Բաց դռների օր », որի ժամանակ ծնողներին հնա­րավորություն է տրվում այցելել զորամաս ու ծանոթանալ իրենց որդի­ների ծառայության վայրին, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայ­ման­ներին, մատուց­վող սննդի որակին:

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին, ոչ պակաս 5 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի հրամա­նա­տա­րի կողմից` օրացուցային տարվա համար սահմանված արձա­կուրդ­ների տրման ժամանակացույցի համաձայն, տրվում է հիմնական ար­ձա­կուրդ` 10 օր տևողությամբ: «Բացի այդ պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ արձակուրդ` 5 օրացուցային օր տևողությամբ.

ա) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար` խրախուսման կարգով,

բ) ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվե­լու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահ­վան դեպքերում»,-գրել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ այս զորակոչից բոլոր նորակոչիկներին կենտրոնական հավաքակայանում տրվում են «Տեղեկատվական գրքույկ­­ներ», որտեղ ներկայացված են պարտադիր զինվորական ծա­ռայության զորակոչի անցկացման դրույթները, զինծառայողների իրա­վունքներն ու պարտականությունները»: