Հրաժարականներն ԱՄՆ-ում շարունակվում են․ այս անգամ արձագանքել է Դոնալդ Թրամփը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Շրջակա միջավայրի պահպանման գործակալության տնօրեն Սկոթ Պրուիթը հրաժարական է ներկայացրել: Նախագահ Թրամփին ներկայացրած հրաժարականի նամակում Պրուիթը նշել է, որ իր հրաժարականի պատճառն իր և իր ընտանիքի դեմ անընդհատ հոգեբանական հարձակումներն են:
Ինքը՝ նախագահ Թրամփը իր Twitter- ի էջում գրել է, որ գործակալության տնօրենը լավ աշխատող էր, և ինքը շնորհակալ է նրա կատարած աշխատանքից: Աշխատանքի անցնելու օրից Սկոթ Պրուիթին անընդհատ մեղադրում են բյուջեի գումարները սեփական շահերի համար ծախսելու մեջ:
Այս մեղադրանքների շուրջ ավելի քան տասը քննություն է ընթանում ներկա պահին: Շրջակա միջավայրի պահպանման գործակալության տնօրենի թափուր տեղը կզբաղեցնի գործակալության փոխտնօրեն Էնդրյու Ուիլլերը: