Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Տնտեսություն

Միտինգներ են անում, քոչարի են պարում՝ դրանք ժամանակ շահելու համար է․ Ամուլսարի խնդիրն ավելի խորքային է․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահեցնում է՝ իր պաշտոնավարման ընթացքում երբեք հանքերի գործարկման հետ կապված ակցիաներ չեն եղել։

Մասնավորապես, խոսելով Ամուլսարի հանքարդյունաբերության մասին` Հրանտ Բագրատյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ այնտեղ «Լիդիան Արմենիա»-ի կողմից բարձրաձայնված 400 մլն ներդրումը կատարվել է հետագայում այն կրկնապատկելու ակնկալիքով։ Հրանտ Բագրատյանը վստահ էլ չէ, որ հենց 400 մլն է ներդրվել։

«Հնարավոր է` ավելի քիչ է դրել, ասում է` 400, և հետո, շատ հնարավոր է նաև, որ նա, օրինակ, աշխատավարձն էլ է ներդրում համարում, քանի որ ներդրրումը կարող է լինել նաև այդ տեսքով»,- ասում է Բագրատյանը։ 

Սա մի կողմից, մյուս կողմից էլ կա նաև էկոլոգիական խնդիր․ կան վնասներ և դրանք չեն չեզոքացվում։

«Սովորաբար, հանքը շահագործելիս՝ հասարակության ստացած օգուտը պետք է լինի բավարար՝ բնությունը վերականգնելու համար»,- ասում է նախկին վարչապետն ու հավելում, որ չկա օրենսդրություն, թե որքան պետք է օգուտ ստանա պետությունը և որքան կարող է ներդրվել բնությունը վերականգնելու համար։

Նրա որակմամբ՝ երկու տարի միայն անիմաստ խոսում են՝ համապատասխան օրենք ընդունելու և խնդիրն այս դաշտում կարգավորելու փոխարեն։

«Պետք է կանգնել ժողովրդի առաջ և ասել, որ աղտոտում չի լինի, ձորի էկոլոգիան չի կորի և տեղանքը կվերականգնվի: Եթե այս ամենը չկա, և «Լիդիան»-ը ոչ մի փաստարկ չի բերում, թե, օրինակ, ի՞նչ արժե 1 հա մաքուր անտառը, ապա ինչի՞ մասին է խոսքը»,- ասում է Հրանտ Բագրատյանը։

Նա նկատում է, որ Ամուլսարի հետևում կանգնած է եղել գործող նախագահ Արմեն Սարգսյանը, ով ինքն է հայտարարել, որ վաճառել է այդ ամենը։

«Չեմ հասկանում, թե պետական հանքը ո՞նց կարող էր վաճառել: Միտինգներ են անում, գնում է ակտիվիստների հետ քոչարի է պարում, ժպտում դեմքներին․․․ դրանք սուտ են, հասարակության ուշադրությունը շեղելու համար են։ Խնդիրը շատ խորն է․ էկոլոգիան, բնությունը, ջուրը թունավորվում են»,- ասում է Հրանտ Բագրատյանն ու վստահեցնում, որ խնդիրն արագորեն պետք է լուծվի և ոչ թե պետք է դադարներ տալ, ու նորից ընդհատվի խնդրի հանգուցալուծումը։

Նա նկատում է, որ խնդրի լուծումը դժվար է․ վարչապետ Փաշինյանը գործ ունի մի կողմից ժողովրդի դժգոհության, վտանգվող էկոլոգիայի, մյուս կողմից էլ՝ արտաքին ուժերի հետ, բայց ամեն դեպքում հույս է հայտնում, որ Փաշինյանին կհաջողվի գլուխ հանել այս ամենից։