Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Տնտեսություն

Ինչո՞ւ չեն բռնում «Վեոլիա Ջուր»-ի քթից ու պատասխանատվության ենթարկում՝ համատարած ջրանջատումների բարոյական և նյութական վնասների համար

Հատկապես այն դեպքերում, երբ համատարած ջրանջատումներ են, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի թեժ գիծը կաթվածահար է լինում։ Ուզում ես՝ զանգիր առավոտից մինչ ուշ երեկո, հեռախոսից լսվում է նույն հոգնեցնող ու նույնիսկ երբեմն նյարդայնացնող ձայնը՝ «մեր բոլոր օպերատորներն այս պահին զբաղված են․ հաղորդագրություն թողնելու համար սեղմեք 9»․․․

Չենք քննարկում այն, որ շատ հաճախ նույնիսկ օպերատորների հետ անմիջական զրույցն արդյունք չի տալիս, ուր մնաց թե հաղորդագրությունը պատշաճ արձագանք գտներ։

Թեժ գծից հույսը կտրելով՝ NEWSPRESS.am—ը զրուցեց ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են ամռան այս տապ օրերին մայրաքաղաքում համատարած ջրանջատումներ լինում։

Թեև կասկած չկար, որ նման հարցադրում Մուրադ Սարգսյանն այս օրերին առաջին անգամ չէր ստանում, սակայն պատասխանեց, որ տեղյակ չէ։

«Ճիշտն ասած՝ հիմա ես չեմ տիրապետում ինֆորմացիային, բայց ենթադրում եմ՝ կա՛մ ջրի սպառման ծավալների ավելացման հետ է կապված, կա՛մ վթարի: Քանի որ հանպատրաստից չեմ կարող ասել, հաղորդագրություն ուղարկեք, սահմանված ժամկետում կպատասխանենք»,- ասաց Մուրադ Սարգսյանը՝ հավելելով, որ սահմանված ժամկետը քաղաքացիների համար 10 օր է, իսկ լրատվամիջոցների համար՝ 5 օր։

Հարկ ենք համարում արձանագրել, որ ջրամատակարարման հետ կապված ցանկացած հարց, այն էլ՝ ամռան շոգին, հրատապ է բոլոր ջրօգտագործողների համար․․․

Թերևս նյարդայնացնող և նաև վիրավորական է Մուրադ Սարգսյանի ու ընկերության մյուս բոլոր աշխատակիցների անտարբեր ու արհամարհական վերաբերմունքը խնդրին։ Մասնավորապես՝ ուշագրավ է այն, որ երբեք այդ օրերին թեժ գիծը չի պատասխանում, իսկ ընկերության «մուրադսարգսյանները» հարցերին տալիս են լղոզված ու չհուսադրող պատասխաններ։

Իհարկե, ակնհայտ է, որ ամռանը ջրի սպառման ծավալներն ավելանում են, ասենք, բիզնես կամ այլ նպատակներով լցվում են օլիխարխների ու մասնավոր ընկերությունների լողավազանները, բայց հարկ է նկատել նաև, որ ընկերության համար սա նորություն չէ, ու այն, որ նրանք չեն կարողանում կանոնակարգել ջարմատակարարումը, դա միայն «Վեոլիա Ջուր»-ի ղեկավարների անփույթ ու անկազմակերպ աշխատանքի արդյունք է։ 

Այս կերպ խախտվում են նաև ջրօգտագործողների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի միացման առավելագույն ժամկետները։ Ու հետաքրիքր է, թե այս պարագայում ինչու տեղից չի շարժվում Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը։ Ու եթե հատուկ պայմանավորվածություն չկա լիտրերով ջուր վաճառող ընկերությունների հետ, ապա վաղուց արդեն ժամանակն է «Վեոլիա Ջուր» ընկերությանը «քթից բռնելու» ու պատասխանատվության ենթարկելու։ Հատկապես որ «Վեոլիա Ջուր»-ը, առանց մի վայրկյան իսկ անգամ վարանելու, ինքը կբռներ ցանկացած մեկի քթից, եթե հանկարծ այդ մեկը ջրի վճարները գեթ փոքր-ինչ ուշացներ։