Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետ
Հասարակություն

Սարդարապատի թանգարանի նախկին աշխատակիցները «միապետ» տնօրենին մեղադրում են բազմաթիվ ապօրինությունների, անբարոյականության, մարդասպանության մեջ...

«Քայլ արա՝ մերժի՛ր Կարենին», «Կարե՛ն, հեռացի՛ր» և նման վանկարկումներով այսօր`  հուլիսի 7-ին, Սարդարապատի թանգարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Արմավիրի Մարզի Արաքս գյուղում

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում կրքերը բորբոքվել էին, քանի որ թանգարանի նախկին աշխատողները և՛ Երևանից, և՛ Արմավիրի մարզի Արաքս գյուղից, հավաքվել էին թանգարանի, ի դեպ, փակ դռների առջև և պահանջում էին թանգարանի «միապետ» տնօրենի՝ Կարեն Արիստակեսյանի հրաժարականը: N EWSPRESS.am-ի թղթակիցը զրուցել է հավաքվածների հետ՝ հասկանալու համար, թե ինչից և ինչու են բողոքում հավաքվածները:

Թանգարանի նախկին աշխատակիցներից մեկի պնդմամբ՝ ամբողջ գյուղում չի գտնվի մեկ ընտանիք, որ տուժած չլինի Արիստակեսյանի արարքներից, կամայականություններից:

Ըստ հավաքվածների՝ տնօրենն առանձնակի ատելություն ունի հատկապես 40-65 տարեկան, ինչպես ինքն է բազմիցս ասել՝ «ոչ բարետես արտաքինով կին աշխատակցուհիների նկատմամբ, որոնց վրայից բորշի հոտ է գալիս»:

Նա բազմիցս է անպատվել բաժնի վարիչներին, այլ աշխատողներին՝ մեղադրել նրանց անգրագիտության, ոչ կոմպետենտության մեջ, այնինչ, պետք է նշենք, որ ինքը՝ տնօրենը, ով, ի դեպ, «Միսս Հայաստան» մրցույթի նախագահն է, պատմաբան չէ, թանգարանագետ չէ՝ բանասեր է:

Հասկանալի չէ՝ ինչից է ոչ մասնագետը եզրակացրել, որ 30 և ավելի տարիներ այդ կառույցում աշխատած ավագ գիտաշխատողներն անգրագետ են: Ո՞վ է, այդ դեպքում, կազմել բոլոր արձանագրությունները, էտիկետները, բոլոր բացատրագրերը, որոնց հիման վրա այսօր աշխատում են էքսկուրսավարները:

Ըստ նախկին աշխատողների՝ տնօրենը զբաղված է միայն իր սիրելիի հագուկապով, ով հանդիսանում է իր օգնականը, միմիայն դրամաշորթությամբ, թանգարան եկած եկամուտները գրպանելով, այնինչ՝ վաղուց արդեն ֆոնդերն աղետալի վիճակում են, գորգերը և այլ ցուցանմուշների մեծ մասը վնասված են փոշուց և ցեցից: Թանգարանն ունեցել է վերականգնողներ, այսօր ևս այդ հաստիքը կա, իսկ աշխատողներ՝ այլևս չկան:

Թանգարանին եկամուտ են բերում զուգարանը, պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների վաճառքը, հացատունը, կեղծ տոմսերի վաճառքը, որոնք «տպվում են» Ա4 ֆորմատի թղթի վրա, վաճառվում առանց ՀԴՄ կտրոնի:

Թանգարանը հիմնականում չի մասնակցում թանգարանային գիշերներին, մասնակցելու դեպքում էլ մուտքն անվճար չէ, ինչպես պահանջում է նման միջոցառումների կարգը:

Նախկին աշխատակիցների խոսքով՝ անգամ մայիսի 28-ին մուտքը թանգարան՝ անվճար չէ, այնինչ նախկին տնօրենների օրոք կարգն այդպես էր. Սարդարապատի հերոսամարտի օրը թանգարանի մուտքն ազատ էր: 

Թանգարանի նախկին աշխատակից, «Նյութական արժեքներ և մշակույթ» բաժնի վարիչ, ազգագրագետ Սոնյա Պապիկյանի խոսքով՝ տնտեսական գծով փոխտնօրեն Ռադիկ Սարգսյանը, ով երկար տարիների աշխատանքային ստաժ ուներ թանգարանում, կյանքից հեռացել է հենց այս տնօրենի ապօրինությունների պատճառով:

Այսպես՝ շատ կարևոր փաստաթղթեր տնօրեն կոչեցյալը տալիս էր ստորագրելու հենց Ռադիկին, պարբերաբար վիճում նրա հետ, շատ հաճախ թույլ չէր տալիս տուն գնալ, իսկ այդ մարդը սրտի հետ կապված խնդիր ուներ, այտուցված ոտքերով անգամ աշխատանքի էր գալիս:

Այդ օրն էլ Ռադիկը տուն է գնում ժամը 22:00-ին, տնօրենը զանգահարում է և սկսում գոռգոռալ նրա վրա, պարզ չէ, թե ինչ խոսակցություն է տեղի ունենում, սակայն հեռախոսը դեռ չանջատած՝ մարդը մահանում է:

Մեկ այլ մահ էլ կա Արիստակեսյանի խղճին. Աշոտ Հովհաննիսյանի մահը, ով ևս ուներ առողջական խնդիրներ:

Հիվանդանոցից դուրս գրվելով՝ նա տուն է գնացել, բնական է, որ աշխատանքի դեռ ի վիճակի չէր դուրս գալու, իսկ տնօրենը զանգահարում է, սկսում ահաբեկել, գոռգոռալ, անպատվել այն աստիճան, որ հեռախոսը ձեռքին՝ այդ մարդը մահանում է:

Տնօրենի «փառահեղ բառապաշարին» և գոռգոռոցներին ծանոթ է ողջ Արաքս գյուղը: 

Սիրան տատը, ով թեեւ անձամբ ոչ մի կապ չունի թանգարանի հետ, ոչ էլ տուժել է տնօրենի ապօրինություններից, ասում է, որ միայն Վարդիթեր Չարչյանին որպես կին ասենք, սիրուհի ասենք, ունենալը բավական է, որ այդ անձնավորությունը պատվազուրկ լինի:

Ակցիայի կազմակերպիչները մեզ հետ զրույցում ասացին, որ եթե իրենց բողոքը անպատասխան մնա, հաջորդ քայլը կլինի Պաշտպանության նախարարություն դիմելը, ապա նաև Կառավարության շենքի առջև բողոքներ անցկացնելը:

 Անուշ Կրկյաշարյան