Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Հասարակություն

Մեքենաների ջարդ, թալան, կրակոցներ․ ի՞նչ էր կատարվում 2008 թվականի մարտի 1-ին, Մաշտոցի պողոտայում․ պատմում է ականատեսը

Մարտի 1-ից 10 տարի է անցել, սակայն 82-ամյա Էմմա Կարապետյանի հիշողությունները դեռ թարմ են։ Կույրերի հրատարակչությունում բանվոր է աշխատում, սիրում է գրքեր կարդալ։ Տան դարակներում տեղ ու դադար չկա։ Գրքերն այնքան շատ են, որ պատուհանագոգին է դրել։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին հետևել է պատուհանից։

Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի դիմացի շենքում է ապրում՝ 5-րդ հարկում։ Հիմա էլ ամեն անգամ պատուհանից փողոցին նայելիս այն չարաբաստիկ մարտի 1-ն է հիշում։ Հավատում է, որ մի օր ամեն ինչ կբացահայտվի, սակայն ուզում է, որ դա լինի իր կենդանության օրոք։ Հիշում է բախումները, թալանը, մեքենաների պայթյունները․․․․

«Նախքան մարդկանց ու ոստիկանների բախումները, էստեղ մեծ թվով ոստիկաններ եկան։ Նրանք շատ-շատ էին։ Շենքի մի մասը մասնակցում էր ցույցերին, իսկ մի մասն էլ պատուհաններից կախված դիտում էր։ Սակայն եկավ մի պահ, որ բոլորս վախեցանք ու տուն անցանք, երբ Փակ շուկայի հետևի մասից սկսեցին կրակել. փամփուշտները շենքի վրայով այն կողմ էին անցնում։ Վախեցա ու ներս անցա։ Մինչև հիմա էլ, որ հիշում եմ՝ սարսափում եմ։ Ժողովուրդը չարացած էր ու մի տեսակ գազազած։ Ու սիրտս սկսեց ցավել այն ժամանակ, երբ սկսեցին խանութները թալանել։ Մեշոկով պեսոկ էին հանում խանութից։ Անգամ երշիկ կտրող գործիքն էին տանում։ Պատուհանից նայում էի, թե ինչպես են թալանում խանութը։ Հետո սկսեցին մեքենաներ այրել։ Սկզբում մեկ հատ սպիտակ «Նիվա» վառեցին։ Քիչ անց մեքենան պայթեց ու տարածքը թնդաց պայթյունի ձայնից։ Հետո սկսեցին այլ ավտոմեքենաներ ջարդել։ Սիրտս ցավում է։ Էլ չեմ կարող պատմել։ Ո՜նց էին թալանում․․․․․»։

Այլևս չկարողացավ խոսել։ Սենյակից բերեց ու ցույց տվեց այն գիրքը, որ կարդում էր։ Նորից քայլեց պատուհանի մոտ, նայեց դուրս։ Մատով ցույց տվեց, թե բախումները որ մասում էր տեղի ունենում։ Նշեց, որ հավատում է մարտի 1-ի բացահայտմանը, իսկ այն հարցին, թե ինչ գնահատական կտա Մարտի 1-ին, նա ասաց․ «Ես շատ փոքր մարդ եմ, որ գնահատական տամ»։

NEWSPRESS.am