Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Հասարակություն

Նման գործարքի հետ երբեք չեմ առնչվել. Ներսես Նազարյանը պարզաբանում է հայ աղջիկների վաճառքի մասին լուրերը

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ  ներկայացվում է, թե ինչպես 15 տարի առաջ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի կողմից ստեղծվել է մի «հանցախումբ»: Խմբում ներգրավված են եղել ՀՀ ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության աշխատակիցներ. մասնավորապես նշվում են Գլխավոր Դատախազին առնթեր դատախազ Կարեն Կարապետյանի և Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունները:

7 րոպե 38 վայրկան տևողությամբ տեսանյութում խոսվում է այն մասին, թե իբր այս թիմը զբաղվել է հայուհիների և նրանց երեխաների վաճառքով և խարդախությյամբ:

«Ինձ համար այս ամենը շատ ծիծաղելի է. ես նման գործունեության հետ երբեք ոչ մի առիթով ու ոչ մի կերպ չեմ առնչվել, իսկապես ծիծաղելի է: Արդեն որերորդ տարին է հերյուրանք է հնչեցնում մի մարդ, ում թվում է, որ եթե ծածկանունով է հանդես գալիս, մենք չգիտենք, թե ով է ինքը: Նա հանցագործ է. շատերը չգիտեն, որ այդ մարդուն դատի են տվել իր կատարած խարդախությունների, հանցանքների ու ստորությունների համար»,- NEWSPRESS.am-ի հետ անդրադառնալով տեսանյութին՝ ասաց նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը:

Նա նկատում է, որ տարիներ շարունակ այդ անձը գրում է դատախազության ու ոստիկանության աշխատակիցների վրա՝ մեղադրելով նրանց տարբեր հանցանքներում: Ըստ Ներսես Նազարյանի, չստանալով այդ մարդկանց կողմից համարժեք արձագանք, այժմ էլ որոշել է իր մասին հերյուրանքեր ու զրպարտանք հնչեցնել:

«Ես Երևանում արդեն 55 տարի եմ ապրում ու շատերն ինձ գիտեն: Տեսանյութում ներկայացված մարդկանցից ոչ մեկի հետ կապ չունեմ ու չեմ ճանաչում այդ նրանց: Այս հանցագործը փորձում է բոլորին համոզել, որ այն, ինչ ինքն է ներկայացնում ճշմարտություն է, անգամ հայտարարում է, թե ինտերպոլի կադրեր կան... եթե կա նման բան, թող հրապարակի այդ ինտերպոլի կադրերը, ապացուցի, որ նման բան կա, ինքն էլ ո՛չ թե ծպտյալ ու կեղծանունով ներկայանա, այլ տղամարդու նման կանգնի ու հայտարարի, որ դա ինք է անում, և դրա համար ունի այսինչ -այնինչ հիմքերը... բայց դա անում է մի հանցագործ, որը կապեր ուներ նախկին ռեժմի հետ և ոստիկանությունում հովանվորներ ուներ»,-նշում է Ներսես Նազարյանը:

Նա նկատում է նաև, որ դեռ առաջին անգամ տեսանյութի ի հայտ գալուց հետո, կանչել են իրեն հարցաքննության՝ կապված Կարեն Բաբակեխյանի հետ, սակայն պարզել են, որ Ներսես Նազարյանն այս ամենի հետ ընդհանրապես կապ չունի և ընդհարնապես այդ ամենը ոչ միայն իրականության հետ աղերս չունի, այլև այն ներկայացնողն ինքը հանցագործ է: Նա անմիջապես կալանավորվել է, բայց ո՛չ թե ներկայացված տեսանյութի, այլ իր իսկ կատարած շատ ուրիշ հանցագործությունների համար: Ներսես Նազարյանը նշում է, որ այդ մարդը դեռ պետք է երկար կրեր իր պատիժը, սակայն ժամանակից շուտ ազատ է արձակվել ու հիմա փորձում է կայանալ ու ինքնահաստատվել իր անունը կեղտոտ տեսանյութերում շահարկելով՝ մոռանալով սակայն, որ նախկին ռեժիմի իր հովանավորող հանցագործները այլևս չկան:

«Ես գեներալ եմ. հարգում եմ իմ կոչումն ու հպարտանում դրանով: Երդվում եմ իմ պագանոններով, եթե որևէ փաստ բերի այդ անձը՝ փաստաթղթեր, կադրեր, որևէ փաստ ու ցույց տա, որ իսկապես ես կապ ունեմ Դուբայի, երեխաների, կանանց վաճառքի հետ, կամ եթե իր ցուցադրած կադերի մեջ հեքիաթներ պատմող մարդիկ իսկապես ճանաչում են ինձ, նման մի հատ փաստ լինի, և այդ նա ինքը հանդես գա իր անունով, ոչ թե Գնունի կեղծանվամբ, այդ ժամանակ մենք կվիճարկենք դատարանում և եթե պետք լինի քննություն կլինի»,-ասում է նախկին ոստիկանապետն ու նկատում, որ մյուս կողմից էլ արդեն ավելի քան 10 տարի այդ քննությունը գնում է ու վաղուց արդեն պարզվել է, որ այդ անձը հանցագործ է ու ոչ ադեկվատ:

Ներսես Նազարյանը նկատում է, որ 10 տարի նույնը գրելով ու ցույց տալով, այդ մարդը պարզապես փորձում է կայանալ: Նա վստահեցնում է, որ եթե նախկինում չեն արձագանքել ու չի պատժվել իր արարքի համար, ապա հիմա այլևս ներում չի լինի: Նա միանշանակ պատասխան կտա իր արարքի համար:

«Եթե իրեն որպես անբարոյականի են վերաբերվում, ապա մենք հարգված մարդիկ են մեր ընտանիքներում և մեր քաղաքում (նկատի ունի իրեն, Կարեն Կարապետյանին և Կարեն Բաբակեխյանին-խմբ),  և որևէ մեկը չի կարող մեզ վարկաբեկել, իսկ եթե նա ինչ-որ մեկի վրա է հույսը դրել, ով հովանավորում է իրեն, ապա նրա հովանավորները ևս կպաժվեն՝ միանշանակ: Քանի որ սա արդեն չափն անցել է, սա արդեն լկտիություն է ու նա կպատժվի օրենքով, եթե իր հնչեցրած մեղադրանքերը փաստերով չապացուցի...»,-ասում է Ներսես Նազարյանը՝ չբացառելով, որ իրենց մասին նման մեղադրանքերն հնչեցնող անձը ինքն է իրականում ներգրավված թրաֆիկինգի մեջ:

Ներսես Նազարյանը ևս մեկ անգամ նկատում է, որ երկիրն այլևս օրենքի երկիր է ու նա պետք է պատասխան տա օրենքի առաջ:

«Շատերն են փորձել իմ անվան շուրջ պատմություններ հորինելով` կայանալ, սակայն չեն կարողացել, ինձ բոլորն են ճանաչում: Իհարկե ես ոստիկան եմ և ոստիկանը չի կարող բոլորի կողմից միանշանակ սիրված լինել, բոլորի համար լավը լինել, բայց իմ նախկին համակարգն ու այնտեղ, որտեղ աշխատել եմ, բոլորը գիտեն, թե ես ինչ ոճով և ինչպես եմ աշխատում. ես երբեք որևէ վատ բանի մեջ չկամ, ու չեմ կարող լինել: Ես միայն հանցագործների համար եմ վատը եղել»,-ասում է  Ներսես Նազարյանն ու նկատում, որ այդ անձնավորությունը գրում է այն մարդկանց մասին ու վարկաբեկում նրանց, ովքեր նրան արդարացի, փաստերով դատի են տվել:

«Ես այս երկրում եմ ապրել, այստեղ եմ ապրելու և ոչ մի վատ արարք չեմ արել իմ կյանքում, ու  կարող եմ բաց ճակատով ման գալ, իսկ եթե ինչ-որ բան արել եմ, ապա միայն հանցագործների նկատմամբ»,-եզրափակեց Ներսես Նազարյանը: