Քննչական կոմիտեն նոր նախագահ ունի. կառավարության որոշումը
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 10-ի նիստում որոշվեց Քննչական կոմիտեի նախագահ նշանակել կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին: Հարցը զեկուցեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,- ասված էր կառավարության որոշման նախագծում:
Հիշեցնենք, որ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական էր ներկայացրել շուրջ մեկ ամիս առաջ՝ հունիսի 11-ին: