Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Քաղաքականություն

Տարօրինակները

Ազգային ժողովում այսօր մեկնարկած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումը նախորդներից տարբերվեց իր լարված սցենարով։

Բանն այն է, որ քննարկման ընթացքում բանավեճի բռնվեցին Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքային հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Խորհրդարանի այսօրվա քննարկումից ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի ագրեսիան ուղղված է ոչ թե Դանիել Իոաննիսյանի և ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկած օրենսդարական բարեփոխումների, այլ նրանց թիկունքում կանգնած վարչապետ Փաշինյանի դեմ։ Հետաքրքական է, որ Ազգային ժողովում Դանիել Իոաննիսյանի դեմ «գրոհը» վերջնականապես իր ավարտին հասցրեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Վերջինս իր մտահոգությունը հայտնեց «Ելք»-ի որոշ առաջարկությունների վերաբերյալ, որոնցից մեկը վերաբերում էր խորհրդարան մտնող փոքր ուժերին․ «Քաղաքական տեսլականի առումով մենք իսկապե՞ս խնդիր ունենք, որ փոքր ուժերն ավելի տրոհեն խորհրդարանը։ Այսօր Ազգային ժողովում ամենափոքր ֆրակցիան Դաշնակցություն կուսակցությանն է՝ 7 անդամով։ Ինչքանո՞վ է ճիշտ ունենալ դրանից ավելի փոքր ֆրակցիաներ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի զարգացման տեսանկյունից դա ճիշտ չէ, որովհետև ինչքան փոքրանում են ֆրակցիաները, այնքան ավելի դժվար է տեղի ունենում կոնսոլիդացիան, որովհետև ֆրակցիաների քանակն է ավելանում»,-ասաց Հարությունյանը՝ պաշտպանվելու համար տեղ չթողնելով Իոաննիսյանին, ով այսօր, հանուն արդարության՝ պետք է ասել, որ ներկայացել էր ոչ լավ մարզավիճակում։

Իոաննիսյանին մի քանի «հարված» հասցնելու առիթը բաց չթողեց նաև Արփինե Հովհաննիսյանը։ Խորհրդարանում ընդդիմադիր այս երեք գործիչների հարձակումը հենց այնպես չէ. հավանաբար, նրանք այս կերպ են որոշել խաղալ լավ ընդդիմադիրի դերը՝ Սերժ Սարգսյանին հույս ներշնչելով, որ ՀՀԿ-ի փլատակներից իրենք կարող են հառնել և դառնալ կառուցողական ընդդիմություն՝ դրանով իսկ փարատելով Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը կարճ ժամանակով թողնելու մտայնությունը։

Սակայն, հանրապետական Դավիթ Հարությունյանին, Վիգեն Սարգսյանին և Արփինե Հովհաննիսյանին պետք է գլխի գցել, որ պարտվածի հոգեբանությամբ «վրա տալով»՝ հարց չի լուծվում, և հասարակության աչքում իրենք, թեև ՀՀԿ-ի ծերակույտից տարբերվում են որոշ հատկություններով, միևնույնն է, իրենց վրա կրում են ՀՀԿ-ի խարանը, հետևաբար, Ազգային ժողովում երբեմնի թափն ունենալու մասին այլևս պետք է դադարեն երազելուց։

Իսկ Դանիել Իոաննիսյանին չէր խանգարի մինչև հաջորդ նմանատիպ քննարկումը մի լավ «մարզվել»՝ քաղաքական արժանի հակահարվածներ հասցնելու համար, որպեսզի չհայտնվի այսօրվա պես պատին դեմ տրվածի կարգավիճակում։

NEWSPRESS.am