Պատահար Ճամբարակ-Բերդ ճանապարհին. կա 1 զոհ, 6 վիրավոր
Հուլիսի 10-ին` ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի-ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Բերդ ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։
Մեքենայի վեց ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 38-ամյա Անուշ Խաչատրյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։