Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Տնտեսություն

«Ամուլսարն առանց հանքի». բավարարել սեփական ժողովրդի՞ պահանջը, թե՞ կանգնել միջազգային դատարանի առաջ. այս է խնդիրը

Ամուլսարի և մյուս հանքավայրերի թեման շատ է քննարկվում և շահարկվում:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքի մի խումբ ակտիվիստներ շարունակում էին փակ պահել Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը՝ այդ կերպ ներկայացնելով իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներին այս խնդրով հանդիպեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նրանց զրույցը երկար չտևեց. կողմերը չհասկացան իրար, քանի որ Փաշինյանն ուզում էր բացվի ճանապարհը և վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ կլինի, իսկ ակտիվիստները պարզապես ուզում էին, որ դադարեցնեն աշխատանքերը, քանի որ դա վնասում է շրջակա միջավայրին ու աղտոտում ջրերը:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում ակտիվիստներից մեկը նկատեց, որ հասկանում են՝ հանքերը պետք են պետությանը և մեր զարգացող տնտեսությանը, ու իրենց պահանջը այն չէ, որ խանգարեն դրան:

«Պետք է ընդամենը շահագործվող հանքերի կողմից հնարավորինս ուժեղացնել բնապահպանական նորմերի պահպանությունը, բացառել խախտումները, զուգահեռաբար նաև լուծել բնապահպանական և սոցիալական խնդիրներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ միայն այս կերպ կլուծվի հարցը:

Մինչդեռ հակառակ կողմի ներկայացուցիչները կարծես այս մասով չեն էլ ուզում մտածել:

Մեզ հետ զրույցում հանքը շահագործող «Լիադան Արմենիա» ընկերության աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի (դա իր իրավունքն է- հեղ.) նկատեց, որ ճանապարհը փակող ակտիվիստներն «Արևմուտքից մեծաքանակ գրանտներ են պոկում»՝ ճանապարհներ փակելու և աղմուկ բարձրացնելու համար:

«Դե, եկեք փակենք բոլոր հանքավայրերը, բյուջեի ու տնտեսության հերն էլ անիծած...»,-ասաց նա մեզ հետ զրույցում:

Նա նկատեց, որ այդ նույն տրամաբանությամբ կարելի է արգելել մեքենաների տեղաշարժերը, որոնց արտանետումներն աղտոտում են միջավայրը, կամ փակել ատոմակայանը... այլ կերպ ասած՝ արգելել անհրաժեշտ այն ամենը, ինչի վնասն անմիջապես չենք զգում մեզ վրա, բայց հետագայում դրանք աստիճանաբար ազգում են մեր առողջության, մթնոլորտի աղտոտման վրա ու անդառնալի հետք թողնում:

«Բա ինչի՞ էդ բնապահպաններն ու ակտիվիստները նույն ոգևորությամբ դրա դեմ չեն պայքարում, ո՞վ կամ ի՞նչն է նրանց խանագարում... Երևանը և շրջակայքի բնակավայրերը խեղդվում են համատարած գործող ավազի, խճի բաց հանքերի դեղնավուն փոշու ամպերից ու «ներկված» անձրևներից, որևէ բնապահպան բարձրաձայնե՞լ է այդ մասին, երբևիցե շրջափակե՞լ եք բեռնատարների ճանապարհները, իհարկե, ոչ»,- չէր հանգստանում մեր զրուցակիցը: 

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն էլ համաձայն չէր այս տեսակետին:

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ հենց ինքը՝ մի շարք բնապահպան կազմակերպությունների հետ միասին, արդեն երկար տարիներ բարձրացնում է այս հարցը: Այս խնդրի լուծման համար բնապահպանները բազմիցս առաջարկել են կանաչապատել քաղաքը, ավելացնել կանաչապատ տարածքները: Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքարդյունաբերությանը, ապա, նրա գնահատմամբ, Ամուլսարը ռիսկային գոտի է, լուծումներ գտնելը շատ դժվար է:

«Խնդիրն այն է, որ «Լիդիան Արմենիա»-ն մեծ գումարներ է ծախսել սոցիալական խնդիրները լուծելու և բնապահպանական խնդիրներին աջակցելու համար: Դրա համար նա իրավունք ունի ասելու, որ բնապահպանների առաջադրած խնդիրները հաշվի են առել: Եթե մենք ասենք՝ կներեք, բայց պետք է թողնեք ու հեռանաք, ապա նրանք իրավունք կունենան դիմելու Միջազգային դատարան, և Հայաստանի համար լուրջ խնդիրներ կառաջանան»,- նշում է Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա՝ պետք է անցկացնել շրջակա միջավայրի ազդեցության նոր քննություն:

«Օրենքը թույլ է տալիս, որ եթե նոր հանգամանքներ են բացահայտվում, ապա կարելի է նոր քննություն անել և նոր որոշում ընդունել: Երևի թե դա միակ ճանապարհն է, բայց որքանով դա կարելի է իրականացնել առանց հետո Միջազգային դատարան դիմելու՝ դժվարանում եմ ասել»,- ասաց բնապահմանը:

Ամեն դեպքում կառավարությունը երկու քարի արանքում է՝ ընդառաջե՞լ սեփական ժողովրդի պահանջին ու դադարեցնել հանքի աշխատանքները, թե՞ կանգնել Միջազգային դատարանի առաջ. սա է խնդիրը: