Փոխվարչապետի օգնականը հանրությանը հավ է անվանում (ֆոտո)
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծես թե անզգույշ է կադրերի ընտրության հարցում: Ի սկզբանե իր շուրջ հավաքած անբանների պատճառով հաճախ է բացասական առումով հայտնվում ուշադրության կենտրոնում: Հիմա էլ նրա օգնականներից մեկը` Միքայել Նահապետյանը, չգիտենք ինչու, բայց նաև իմանալն էլ մեզ պետք չէ, մեղադրում է բլոգերներին ինչ-որ հարցի մեջ: Սա, բնականաբար, մեզ համար երկրորդական է, իրենց քաղաքական հայացքներն ու միմյանց դեմ պայքարը բնավ էլ մեզ չեն կարող հետաքրքրել, բայց, որ փոխվարչապետի օգնականը թույլ է տալիս իրեն/իրենց իշխանության բերած հանրությանը հավ անվանել, խոսում է այն մասին, որ վերջինս ընդամենը չի հասկանում՝ ում շնորհիվ է այդ աշխատանքին և ինչին է ինքը կոչված:
Հավային մտածելակերպով այս օգնականին գուցե պետք է հուշել, որ առնվազն իր պարագայում պետք է երախտապարտ լինել հանրությանը՝ իրեն նոր հնարավորություններ ընձեռելու համար: Նկատենք նաև, որ հավանաբար օգնականի օգնականը երևի հուշել է նրան, որ չարժե հանրությանը «հավ» անվանել և գրառումից րոպեներ անց հեռացրեց «հավի նման» արտահայտությունը, բայց NEWSPRESS.am-ի սուր աչքից երբեք ոչինչ չի վրիպում և հրապարակում ենք օգնականի գրառումը նախքան փոփոխությունը:
Դե շատ հնարավոր է, իր գրառման մյուս ներկայացուցիչների պես մեզ էլ ցանկանար գրառում ձոներ:
