Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Հասարակություն

«Սերժին, Ռոբերտին ու Լևոնին պիտի գնդակահարեն այնպես, ինչպես Նիկոլաե Չաուշեսկուին»․ Մարտի 1

Վերջին շրջանում մեր հասարակության մեջ վերակենդանանում է 2008 թվականի մարտի 1-ի մասին հիշողությունները։ NEWSPRESS.am-ն էլ, իր հերթին, փորձում է փնտրել ու գտնել դեռ չհրապարակված լուսանկարներ, տեսանյութեր ու մարդկանց պատմություններ, որոնք այս 10 փակ ու մութ տարիների ընթացքում մնացել են մարդկանց հիշողություններում։

Մաշտոցի պողոտայի սկզբնամասի բնակիչները լավ են հիշում Մարտի 1-ը, քանի որ պայթյունները, կրակոցները, թալանն ու մեքենաների ջարդն իրենց աչքերի առաջ է եղել։

Տարածքում ապրող կինը, ով զրուցեց NEWSPRESS.am-ի թղթակցի հետ, չցանկացավ հրապարակել իր անուն-ազգանունը։

Նրա աչքի առաջ մինչ օրս խանութների թալանն է ու այն մարդը, ով կյանքի ու մահվան համար պայքարող ցուցարարների մեջտեղում գրկել էր մի սպիտակ, մեծ արջ, որը թալանել էր խանութից, ու վազում էր դեպի տուն։ Հիմա էլ իրեն հարց է տալիս ու չի կարողանում հասկանալ, թե նրա ինչի՞ն էր պետք այդ փափուկ արջը, եթե նա դուրս էր եկել փողոց արդարության ու ազատության համար։

«Դրանք սարսափելի օրեր էին։ Ես ինքս տեսնում էի, որ հասարակության մեջ խուժաններ են գործում։ Մարդիկ, ովքեր հավաքվել էին Մյասնիկյանի արձանի մոտ ու խաղաղ հանրահավաք էին անում՝ կապ ունեին գաղափարի համար պայքարողների հետ։ Իսկ հետո մեզ մոտ՝ Մաշտոցի պողոտայում, հայտնվեցին մարդիկ, ովքեր խուժաններ էին։ Թվում էր, թե նրանց ասել էին՝ դուք ամեն ինչ արեք՝ մենք տեր կլինենք։ Նրանք թալանում էին խանութները, կոտրում պատուհաններն ու անում այն, ինչ ուզում էին։

Ոմանք կոնյակի շիշը ջարդում էին ու կոնյակը լցնում գետնին։ Մարդ կար, որ կոշիկները խանութից հանում էր ու լցնում գետնին։ Մինչև հիմա աչքերիս դիմաց մի կարմիր կանացի կոշիկ է, որը մարտի 2-ի առավոտյան արթնանալով, տեսա շենքի դիմաց գցած։ Ոմանք գողանում էին անգամ խանութների հաշվիչները։ Առավոտյան երբ արթնացանք, այս տարածքում ամբողջը կոշիկների արկղեր էր, կոշիկներ, իսկ Մաշտոցի պողոտայից կոնյակի հոտ էր գալիս։ Երբ սկսվեցին մարտի 1-ի կրակոցները, բոլորս փակեցինք պատուհանները, ներս անցանք, լույսերն անջատեցինք, նստեցինք հատակին, որ հանկարծ մեզ բան չլինի։ Հիշում եմ, որ այս հատվածում ոստիկանական զորքերի մեջ երեխաներ էին, 20 տարեկան երեխաներ: Դեմքերից երևում էր։ Ժողովրդի մեջ էլ խոսակցություն էր գնում, որ նրանց Ղարաբաղից էին բերել։ Երբ կատաղած ժողովուրդը հարձակվեց նրանց վրա, իրենց վահաններն ու մահակները թողեցին ու փախան։

Զգացվում էր, որ անփորձ տղաներ էին։ Իսկ արտակարգ դրություն մցնելուց հետո մենք իջնում էինք ներքև ու քաղցրավենիք էինք տալիս նրանց։ Հիշում եմ նաև, որ արտակարգ դրություն մտցնելուց հետո՝ մարտի 2-ի առավոտյան, ոստիկաններ եկան ու գետնից սկսեցին ինչ-որ բաներ հավաքել։ Հավանաբար, կրակված փամփուշտների պարկուճներն էին։ Հարևաններից ոմանք էլ ասում էին, որ իրոք առավոտյան ոստիկանները եկել էին պարկուճներ հավաքելու։ Իսկ մենք տարածքում շրջում էինք անձնագրերով, քանի որ բոլորիս ստուգում էին, հարցնում, թե ուր ենք գնում ու ինչի՞ համար ենք տանից դուրս եկել»։

Զրույցն ավարտվեց, մաքրեց հուզմունքից արցունքոտված աչքերն ու ասաց. «Սերժին, Ռոբերտին ու Լևոնին պիտի գնդակահարեն այնպես, ինչպես Նիկոլաե Չաուշեսկուին։ Նրանք մեր ազգի խուժաններն են»։