Ահաբեկիչներին վանդակ-թանգարաններում պետք է պահել. Վլադիմիր Ժիրինովսկի
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանի եթերում առաջարկել է բռնած ահաբեկիչներին վանդակ-թանգարաններում պահել։
«Նրանց պետք է վանդակ-թանգարաններում պահել, որպեսզի դպրոցականներին բերեն եւ ցույց տան, որ այ այս քեռին այսքան մարդ է սպանել։ Որպեսզի նրանք տեսնեն մարդկանց արգահատանքը, եւ որպեսզի նրանց հարազատները տեսնեն, թե ինչպես է նա տանջվում»,- ասել է Ժիրինովսկին՝ նշելով, որ զինյալներին վանդակներով պետք է պտտացնել երկրով եւ ցույց տալ մարդկանց։
Ժիրինովսկին կարծում է մահապատիժը նրանց դեմ արդյունավետ պայքարի միջոց չէ, քանի որ նրանք հենց դրան էլ ձգտում են։