Սթափության կոչ ենք անում Արսեն Թորոսյանին․ «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ն պահանջում է դադարեցնել իր դեմ արշավը
Երևանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտարարություն են տարածել, որով պահանջում են դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը:
Հայտարարության մեջ նշված է, որ հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Բուժանձնակազմը համոզված է, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին:
«Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»,-ասված է հայտարարության մեջ: