Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Վտանգավոր աշխատանք, չնչին աշխատավարձ, անհարմարավետ վրանային պայմաններ․ ՊՆ-ն անուշադրության է մատնել ականազերծողներին (լուսանկարներ)

Արդեն մի քանի տարի ՀՀ պաշտպանության նախարարության Էջմիածնի սակրավորների (ականազերծող) ինժեներական զորամասում վիճակն անմխիթար է։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ զինծառայողներն իրենց ծառայությունն իրականացնում են ցածր աշխատավարձով ու անբարենպաստ պայմաններում։ 

Համագործակցության շրջանակում սարկավորները գործուղվում են տարբեր տարածքներ, ուր կան ականներ, հետեւաբար, պայթյունի վտանգ։

Ընդարձակ սահմանամերձ տարածքներում ականներ հայտնաբերելն ու դրանք վնասազերծելը որքան էլ լուրջ վտանգ է ներկայացնում ու անհնարին թվում, այնուամենայնիվ, այս գործին լծված զինծառայողները հաջողում են։ Բայց նրանք իրենց կատարած աշխատանքի դիմաց  ստանում են օրական 1160 դրամ, իսկ 15 օր սահման պահելու դեպքում՝ 15 000 դրամ։

Հարկ է նկատել նաև, որ զինծառայողները մշտապես իրենց աշխատավարձով են սնվում, քանի որ ՊՆ տրամադրած սնունդը չի բավականացնում առողջ ու մարտունակ տղամարդկանց՝ նորմալ սնվելու համար։ Եվ ստացվում է, որ գրեթե առանց աշխատավարձի են ծառայում։

Այս ամենից բացի, զինծառայողները մնում են վրանների մեջ։ Անձրևների ժամանակ ամբողջ տարածքը ճահճանման ջրափոսերի է վերածվում, ու զինծառայողները տառացիորեն հայտնվում են ցեխի մեջ։

Ավելորդ է նաև նշել, թե ինչպիսի անհարմարություններ են առաջացնում նման պայմանները՝ պայթյունավտանգ տարածքն ականազերծած ու գործուղումից հոգնած վերադարձած զինծառայողների համար․ դժվարանում են նաև անձնական հիգիենիայի պահպանելու հարցում։

Եվ այսպես արդեն մի քանի տարի։

Մեր տեղեկություններով՝ տարածքում կան բնակելի շենքեր, որտեղ կարող են տեղակայել զորամասը, սակայն, չգիտես ինչու, ոչ ոք այս հարցով չի զբաղվում, ոչ մեկին սակրավորների աշխատանքը չի հետաքրքրում, ու նրանց վիճակով ոչ ոք մտահոգված չէ։

Վերջին շրջանում էլ զորամասը միավորել են խաղաղապահների հետ, և թվում էր, թե հարցը վերջապես կլուծվի, սակայն սակրավորներն ինչպես եղել, այնպես էլ մնում են վրաններում։

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ զինծառայողները մի քանի անգամ փորձել են հարցը բարձրացնել, սակայն նրանց պատասխանել են, թե՝ «դիմում գրեք, գնացեք»։

«Հա, էլի գնան, բայց աշխատելու տեղ չունեն էդ մարդիկ․ սա գոնե պետական աշխատանք է, գիտեն, որ էլի լավ-վատ, ժամանակին ստաբիլ գումար են ստանում»,-ասում է մեր զրուցակիցը։

Հ․Գ․ NEWSPRESS.am-ին են դիմել խնդրով մտահոգված մի շարք շահագրգիռ մարդիկ, ովքեր խնդրել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուշադրությունը սևեռել հարցին։ Մեր կայքը հետևողական կլինի, որպեսզի հարցը շուտափույթ արձագանք ստանա։