Աշխատանքը սկսում ենք առաջնագծից. ԱԽ քարտուղարը մեկնել է Արցախ
Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աշխատանքը սկսում ենք առաջնագծից:
Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:
Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք:
Հայ ժողովուրդ
Հայոց պետականություն
Հայկական շահ»