Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետ
Վազող տողեր

Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և որ այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունը և պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության:

Դոնալդ Տուսկը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը և ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը: «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Դոնալդ Տուսկը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ: «Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: