Գերմանական ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել
Գերմանական Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլնի օդանավակայանում, օդաչուների խցիկում ապակու ճեղքի պատճառով։
Նախնական տեղեկություններով,ոչ-ոք չի տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Hessischer Rundfunk ռադիոկայանը։
A320 օդանավն իրականացնում էր Ֆրանկֆուրտ-Տալլին չվերթը։ Ինքնաթիռում 155 ուղեւոր է եղել, այդ թվում Էստոիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը։