Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Քրեական հեղինակություն եղբայրները փակի տակ են պահել 1 ընտանիքի՝ պահանջելով աստղաբաշխական գումարներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Խաչատրյանի ընտանիքին ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի, ևս երկու հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մասնավորապես՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարազգի երկու եղբայր Ռուսաստանում գումարի վերաբերյալ տարաձայնություններ են ունեցել հայազգի Հ.Խաչատրյանի հետ և տեղյակ լինելով, որ նրա եղբայրը՝ Կ.Խաչատրյանը, բնակվում է Երևանում՝ կազմակերպել են վերջինիս ընտանիքի ապօրինի ազատությունից զրկելը՝ գումար շորթելու նպատակով։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք 2018 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ներխուժել են Կ.Խաչատրյանի՝ Երևան քաղաքում գտնվող բնակարան, որտեղ այդ պահին գտնվել են նրա երկու մանկահասակ երեխաները, մայրը, եղբոր կինը՝ իր երկու անչափահաս երեխաների հետ միասին, ու հայտարարել, թե Կ.Խաչատրյանի՝ Ռուսաստանում գտնվող եղբայրը քրեական հեղինակություն համարվող օտարազգի եղբայրներին պարտք է 10 մլն ՌԴ ռուբլի։ Ապա պահանջել են նշված գումարը՝ սպառնալով սպանել ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ երեխաներին։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ իգական սեռի ներկայացուցիչ, մնացել է բնակարանում և բանալիով փակել դուռը։ Քիչ անց աշխատանքից վերադարձել է նաև Կ.Խաչատրյանի կինը, ում նույնպես մյուսների հետ միասին ապօրինի զրկել են ազատությունից՝ մինչև մայիսի 21-ը ժամը 18-ը՝ թույլ չտալով դուրս գալ տանից։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քրեական հեղինակություն համարվող եղբայրներն այդ ընթացքում պարբերաբար հեռախոսազանգերի, ինչպես նաև «Վայբեր» ծրագրի միջոցով կապ են հաստատել Կ.Խաչատրյանի բնակարան ներխուժած անձանց հետ և ցուցումներ տվել հետագա գործողությունների վերաբերյալ։

Սպառնալիքների ազդեցության ներքո Կ.Խաչատրյանը ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց է փոխանցել իր մոտ առկա 3.880.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ՌԴ ռուբլին։

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից մեկի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց գրավ։

Եվս երկու անձ՝ քրեական հեղինակություն համարվող եղբայրը, որպես մեղադրյալ են ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրանց նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: