Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Կարպիս Փաշոյանն առնվազն պետք է ներողություն խնդրեր հերոսների շիրիմների ու նրանց ծնողների առաջ

Որքան փորձում ենք անտարբեր մնալ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին ու որակումներ չհնչեցել Նիկոլ Փաշինյանի ձևավորած թիմի մասին, իրենք՝ թիմի անդամները, իրենց գործելաոճով ու անհեթեթ հայտարարություններով անտարբեր չեն թողնում։

Ընկերներիցս մեկը վերջերս գնահատելով կառավարության աշխատանքը նկատեց.

«Այնպիսի տպավորություն է՝ կարծես խաղալիքներով լի մի խաղասենյակի մեջ լցրած լինեն տարբեր երեխաների՝ առանց մեծի հսկողության, ու ասած լինեն՝ խաղացե՛ք։ Հիմա ով ինչ ուզում, ոնց ուզում խաղում է։ Ու քանի որ երեխա է, պատասխանատվության զգացում չունի, ու չի մտածում, որ սխալ խոսքի կամ խաղի համար կարող է պատժվել»...

Հիմա ես ինչ-որ չափով համաձայն եմ այս մտքին, բայց չեմ կարողանում հասկանալ, թե որքան դեռ պետք է շարունակվի այս անպատասխանատվությունը, ու արձագանքը, թե՝ երեխա է, մի բան դուրս տվեց..

Չենք քննարկում այն, որ Փաշինյանի թիմի ցանկացած անդամի ամեն մի արտահայտության համար պետք է պատասխան տա ամբողջ թիմը, քանի որ այն կարող է գցել թիմի ու հենց Փաշինյանի վարկանիշը: Ուղղակի մարդու բանականության մեջ չի տեղավորվում այն, ինչ ասել է Փաշինյանի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանի խոսնակը՝ Կարպիսը:

Մի պահ տարակուսում ես. լա՛վ, իսկապե՞ս նա չի հասկացել՝ ինչ է խոսում, թե՞ մտածված բարբաջել է:

Ասում են՝ Կարպիս Փաշոյանը ծառայել է բանակում, ասում են՝ նա հրապարակախոս է, ասում են՝ խելացի է... կասկածում եմ՝... ու հավանաբար արդեն ինձ նման շատերը։

Եթե Կարպիսը նույնիսկ ծառայել է, այլ ո՛չ թե փողով կամ ծանոթով զինվորական գրքույկ ձեռք բերել, ինչպես լսել ենք, որ լինում է, ապա հաստատ դիրքերում չի եղել։ Ինչպե՞ս կարող է դիրքերում, գոնե մեկ անգամ եղած գիտակից մարդը, մարտում գիտակցաբար ընկած հերոսի մասին մոտավորապես արձագանքեր, թե՝ հա, ի՞նչ է արել որ, 18 տարեկան մանկական դեմքով տղան չի հասկացել ինչ է կատարվում... 

Հարցազրուցավարը փորձում է շտկել իրավիճակը և իր հյուրին հանել ապուշ վիճակից ու բացատրում է՝ «չէ, ո՞նց չի հասկացել, նա գիտակցել է, որ զենքը ձեռքին կռվում է ու սահման է պահում», բայց այս միջամտությունից հետո էլ դարձյալ Կարպիսը չի զիջում իր անխոհեմությամբ ու շարունակում է համառորեն նույն անիմաստ ու անհեթեթ բարբաջանքը։

Նրա այս արտահայտությունից հետո ֆեյսբուքյան «լայվ»-իստները նրա փոխարեն առնվազն պետք է ներողություն խնդրեին, բայց ոչ՝ երևի հիմար ձևանալն ավելի հարմար գտան:

Հետաքրքիր է նաև այն թունդ հեղափոխականների արձագանքը. լռո՞ւմ են, խոսո՞ւմ, քննադատո՞ւմ, թե՞ արդարացնում հերոսությունն անգիտություն որակող հրապարակախոսին:

Կարպիսին չեմ ճանաչել. այս արտահայտությունից հետո մի պահ ցանկացա փորփրել նրա կենսագրությունն ու հասկանալ՝ ո՞վ է նա, բայց անմիջապես էլ ցանկությունս անցավ՝ առանց դրա էլ ակնհայտ է...

Նիկոլ Փաշինյանից գոհ ու շնորհակալ եմ ամենաքիչը մի բանի համար. ջրի երես հանեց դեգերատներին, տգետներին ու ցույց տվեց, թե ով ով է... 

Ավելին չեմ ուզում ասել, պարզապես այս աղմուկից հետո Կարպիս Փաշոյանը պետք է ծնկաչոք ներողություն խնդրեր բոլոր հերոսների շիրիմների առաջ ու նրանց ծնողների առաջ: Փոխարենը նա այսօր արդեն արդարանում է, թե այլ բան էր ուզում ասել, ու իր խոսքերը ճիշտ չեն հասկացել: Փաստորեն, հիմա էլ մի ամբողջ ազգի է հիմարացնում...

Արմինե Մկրտումյան