Թրամփ-Պուտին հանդիպումը կտևի 3 ժամ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կարող է տևել 3 ժամ։ Այս մասին տեղեկացնում է Ntv.ru-ն։
Ռուս-ամերիկյան հանդիպումների ծրագրերի համակարգողները նշել են, որ Թրամփի ու Պուտինի միջև հանդիպումը կտևի 3 ժամ, որի ընթացքում տեղի կունենա նաև 2 առաջնորդների առանձնազրույցը փակ դռների հետևում։
Դրանից հետո տեղի կունենա երկու առաջնորդների պաշտոնական ճաշը, իսկ դրանից հետո Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ֆինլանդիայի նախագահ Սաուլ Նինիստյոի հետ։
Հավելենք նաև, որ երկու լիդերների հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։