Մակեդոնիան կմիանա ՆԱՏՕ-ի անդամ երկրներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարները հուլիսի 11-ին պաշտոնապես հրավիրել են Մակեդոնիային՝ միանալու ՆԱՏՕ-ին: Դա հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ Մակեդոնիան և Հունաստանը լուծեցին Մակեդոնիա պետության անվան շուրջ ծագած ու երկար ժամանակ ձգձգվող վեճը:
Մակեդոնիայի՝ որպես ՆԱՏՕ- ի անդամ դառնալու հարցը կքննարկվի հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա 2020 թվականին: Մակեդոնիան տևական ժամանակ փորձում էր ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, սակայն անդամ երկրներից ոչ բոլորն էին պատրաստ նրան ընդունել:
Վերջապես պարզ դարձավ, որ անդամ երկրները համաձայնության են եկել և պաշտոնական հրավիրել Մակեդոնիային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: