Իմ կյանքը վտանգված է. հայկական արմատներ ունեցող բլոգերն ահազանգում է՝ ադրբեջանցիներն իրեն ամեն քայլափոխի հետևում են (վիդեո)
Բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, ով ունի հայկական և վրացական արմատներ, Ադրբեջան կատարած այցից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ և կարիք ունի օգնության: Այդ մասին նա ասել է իր տարածած տեսահաղորդագրության մեջ:
«Ողջույն բոլորին: Իմ անունը Վլադիսլավ Մոսեսով է: Երեկ Ադրբեջանը հետախուզում է սկսել իմ նկատմամբ: Ես արդեն լքել եմ իմ երկիրը: Թե ուր եմ ուղևորվելու, ասել չեմ կարող, դա բխում է իմ անվտանգությունից: Խնդրում եմ բոլոր երկրներին, որոնք ինձ դաշնակիցներ են համարում, ինչ-որ քայլեր ձեռնարկեք իմ իրավիճակի վերաբերյալ: Սովորական, հասարակ մարդիկ, թեկուզ միայն տարածեք այս տեսանյութը: Իմ կյանքը վտանգված է: Ինձ ամեն քայլափոխի հետևում են: Հավատացեք՝ ես գիտեմ՝ ինչ եմ խոսում: Երեք օրից, եթե ես կապի դուրս չգամ, նշանակում է՝ ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել: 3 օր՝ այս պահից սկսած»,- իր տեսաուղերձում մասնավորապես նշել է Մովսեսովը: