Ճապոնիայում շարունակվում է դժոխային իրավիճակը․ զոհերի թիվը հասել է 209-ի
Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 209-ի, ևս մեկ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 20 մարդ համարվում է անհետ կորած, 28 մարդ անգիտակից վիճակում է։
Վերջին օրերին տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով մոտ 30 հազար մարդ լքել է իր տունը։
Ընդգծենք, որ արդեն 2 շաբաթ է, ինչ Ճապոնիայում ուժեղ անձրևներ են ու ջրհեղեղներ։
Հիրոսիմա քաղաքում գետի ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ երկաթյա կամրջի բարձրությանն է հասել։ Մի շարք տեղամասերում ջրի մակարդակը նույնիսկ հասել է երկհարկանի շենքերի բարձրությանը։ Մարդիկ բարձրանում են տան տանիքների վրա ու սպասում, թե երբ են գալու փրկարարները։