Գարեգի՛ն, հեռացի՛ր, ընտանիքդ միացի՛ր (տեսանյութ)
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամերը շարունակում են բողոքի ակցիաները՝ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության անդամները Ջերմուկի սարերում են, հայտարարում են, որ Կաթողիկոսը մեքենայի մեջ է և չի արձագանքում իրենց կոչերին՝ դուրս գալ եւ շփվել իրենց հետ: Հարցին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, ովքեր ցուցարարներին հորդորում են բացել Հայրապետի ճանապարհը: Նախաձեռնության անդամները վանկարկում են՝ «Գարեգի՛ն, հեռացի՛ր, ընտանիքդ միացի՛ր»: