Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Վազող տողեր

Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցի աշխատանքը կասկածելի է. Սերժիկ Ավետիսյանն ինչ-որ «հրաշքով» չի վերընտրվել

Դատական համակարգում ԲԴԽ-ի նկատմամբ առաջացած դժգոհությունները գնալով աճում են: ԲԴԽ-ն հուլիսի 12-ին կայացրել է որոշում, որի համաձայն` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանն այդ պաշտոնում չի վերընտրվել՝ այն դեպքում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջին ընտրության ժամանակ թեկնածուներից առավել շատ ձայներ ստացել էր հենց Ս. Ավետիսյանը:

Այսինքն` ԲԴԽ-ի անդամներն իրենք իրենց հակասում են. անհասկանալի է, թե ինչն է պատճառը, ով և ինչն է ազդել ԲԴԽ-ի անդամների վրա` պատկառելի կենսագրություն ունեցող Ս. Ավետիսյանի նկատմամբ ոչ օբյեկտիվ որոշում կայացնելու համար: Ավելին՝ անհասկանալի է, թե նախորդ ընտրության ժամանակ Ս. Ավետիսյանին տրված վստահելի ձայներն ո՞ւր կորան...

Այսպես, Ս. Ավետիսյանը 26 տարի դատական համակարգում է, 6 տարի` քրեական պալատում, իսկ վերջին երկու տարին` պալատի նախագահն է: Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, 120 գիտական աշխատանքի հեղինակ, 2016, 2017 թվականներին Կրթության և գիտության նախարարների հրամանով ընդգրկվել է «Թոփ 100» լավագույն գիտնականների ցանկում, ճանաչված է որպես անաչառ, սկզբունքային իրավաբան Հանրապետությունում և Հանրապետությունից դուրս:

Քրեական պալատի գործունեության ցուցանիշները բոլորին են հայտնի, նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ավելացել է արդարացման ակտերի քանակը, այդ թվում` պալատի նախաձեռնությամբ կայացված: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ԲԴԽ-ն անտեսում իր կողմից մշակված ուղեցույց-շրջաբերականը (տեղադրված է Դատական իշխանության պաշտոնական կայքում), որի համաձայն՝ դատարանի նախագահի թեկնածուներին պետք է հրավիրի հարցազրույցի և ընտրության կարգը հանրության համար լինի թափանցիկ:

Որևէ հարցազրույց թեկնածուների հետ չի եղել, և պարզ չէ, թե ինչու պրակտիկ, գիտամանկավարժական, կազմակերպչական և կառավարչական հարուստ փորձառություն ունեցող Ավետիսյանը չի վերընտրվել:

Ինչպես դատական համակարգը, այնպես էլ, համակարգով հետաքրքրված հանրությունը սպասում են այդ հարցերի պատասխաններին:

Հատուկ սխեմաներով գործող ԲԴԽ-ի աշխատաոճը կասկածներ է հարուցում: Այդ գործընթացների նկատմամբ հասարակության հսկողության, մասնակցության մեխանիզմների բացակայության պայմաններում, ԲԴԽ-ի որոշումները չեն կարող օբյեկտիվ լինել:

NEWSPRESS.am