Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

«Կամ շատ զբաղված եք, կամ արդեն հեռու եք այս ժողովրդից». բաց նամակ վարչապետին

Ֆեյսբուքյան օգտատերերից Նարեկ Գրիգորյանը, ով վերջերս բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, այժմ կառավարությանն է ուղղում իր երկրորդ բաց նամակը: Այս անգամ նա նշում է, որ և՛ իր երեխայի, և՛ Կարեն անունով ակտիվիստի մահվան մեջ մեղավոր է առողջապահության նախարարությունը: Նարեկ Գրիգորյանը նաև տարակուսանք է հայտնում, թե ինչու վարչապետն այդ ամենին որևէ կերպ չի արձագանքում:

NEWSPRESS.am-ը ստորև ներկայացնում է օգտատիրոջ բաց նամակն՝ ամբողջությամբ:

«Բաց նամակ N•2

ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին.

Պարոն Փաշինյա՛ն, վերջին 1.5 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մահացել են մի քանի երեխա, այդ թվում նաև իմ 5 ամսեկան դուստրը։ Պատճառները և պատճառահետևանքները թող պարզի քննությունը՝ հաշվի առնելով տարօրինակոությունները և բժիշկների անգրագիտությունը, սակայն, ամեն դեպքում, դուք պարտավոր էիք անդրադառնալ այս թեմային և որպես վարչապետ գնահատական տալ, գոնե ցավակցություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր խորը վիշտ են ապրում, ովքեր անդառնալի կորուստ ունեցան։

Դա ընդամենը մարդասիրության դրսևորում է, որը Դուք չցուցաբերեցիք թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես հայր, թե՛ որպես մարդ, ով չպետք է մոռանա ում ուժերի շնորհիվ է ինքը այսօր հայտնվել երկրի ղեկին։ Կամ էլ մեր երկրում երևի դա այնքան սովորական երևույթ է, որ Դուք որոշեցիք լռել։

Բոլորս, ովքեր այսօր բարձրացնում ենք Հայաստանում կարևորագույն և առաջնահերթ հարցերը, սկսած բնապահպանությունից մինչև առողջապահություն, այն մարդիկ ենք, ովքեր թավշյա հեղափոխության ժամանակ Ձեր թիկունքն էինք պահում և Ձեր առջև ստեղծում էինք հարթ ճանապարհ դեպի իշխանություն։

Հաշվի նստեք այդ իրականության հետ, քանի որ բոլորս հիշում և գիտակցում ենք՝ ում ձեռքերում է պահանջատիրոջ իրավունքը։

Դուք կարո՞ղ է մեր ժողովրդի միջից դուրս չեք եկել և տեղեկություն չունեի՞ք նման լրջագույն խնդիրների մասին։ Մարդիկ Ձեզնից խնդրում են բնության պահպանում, արդարություն, մարդիկ խմելու ջուր են ձեզնից խնդրում, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ են ձեզնից խնդրում...

Մարդիկ հասկանում են, որ պարապ ման չեք գալիս և ամեն կերպ փորձում եք օգտակար լինել հասարակությանը և Ձեր ժողովրդին։ Երբ մարդիկ խոսում են լրջագույն խնդիրներից և բացթողումների մասին, խոսում են բոլորիս անունից և Դուք չեք կարող հաշվի չնստել այս իրողության հետ։

Սիրո և համերաշխության հեղափոխության ժամանակ բոլորիս հետ միասին միատեղ Կարեն անունով ակտիվիստ կար, ով ցավոք այսօր մահացավ։ Էտ տղեն ոնց կարողացել, փորձել է օգնել, կատարել է քաղաքացիական պարտքը, անհնազանդության Ձեր կանչին արձագանքել։ Վստահ եմ, երբ նա բղավում էր ոստիկանի վրա, իրա մտքով չէր անցնում, որ նոր Հայաստանում ինքը կմահանա, ինչ ա թե բուժման փող չունի, կամ որ նոր Հայաստանի առողջապահության ոլորտը լոտոի մակարդակի վրա է գտնվում։

Բայց դուք որոշեցիք այս անգամ էլ լռել, նույնիսկ ձեր թիմակիցներից ոչ ոք համարձակություն չունեցավ խոսել։ Կամ շատ զբաղված եք, կամ արդեն հեռու եք այս ժողովրդից:

Բայց մի բան եմ ուզում ասել Ձեզ, տղավարի...

Եթե Ձեր վարչապետ դառնալու օրը, դուք չգիտակցեցիք և չհասկացաք, որ Ձեր 5 հոգանոց ընտանիքին ավելացավ ևս մի քանի միլիոն հայ, ուրեմն Դուք անելիք չունեք այս երկիրի և ժողովրդի համար։ Իսկ եթե գիտակցում եք՝ այնպես արեք, որ ձեր ընտանիքի անդամները անտեսված և արհամարհված իրենց չզգան, որովհետև բոլորս մեր մեծ ընտանիքի, մեր երկրի լավն ենք ցանկանում։

Ձեր հաջորդ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, չմոռանաք հանրությանը ասել, թե ամենաշատ հավաքած լայքերով ո՞ր հարցին լուծում տվեցիք...

Հարգանքներով Նարեկ Գրիգորյան»: