Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

«Կարևորագույն հարցերում հին իշխանությունները պահպանում են իրենց դիրքերը»

Տիգրան Խզմալյանը չգիտի, թե քաղաքական ինտրիգներն ինչով կավարտվեն, համենայդեպս այս պահին այդ մասին դժվարանում է ասել, բայց վստահ է, որ եթե «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը  ընտրվի Երևանի քաղաքապետ, հեղափոխությունը կհաղթի:

«Նախախորհրդարան» և «Միացում» շարժումների նախկին անդամ Խզմալյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց նաև, որ հակառակ պարագայում կնշանակի, որ հեղափոխությունը Երևանում նույնիսկ չի սկսվել:

Նկատենք, որ Խզմալյանը, Զարուհի Փոստանջյանի համախոհների հետ մասնակցում էր քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ակցիային, որի ակտիվիստները ավագանու անդամներին կոչ էին անում քվեարկել Փոստանջյանի օգտին: 

Չնայած դրան՝ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Նիստին մասնակցել են միայն «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամ, ևս մեկ ավագանու անկախ անդամ և նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Տիգրան Խզմալյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ նման կերպ հեղափոխություն չի լինում:

«Հարց է առաջանում. մենք ուզում են միայն դեկո՞րը փոխել, թե՞ լուրջ հեղափոխություն ենք ակնկալում: Իշխանության դեմքը չի փոխվել՝ չհաշված մի քանի խամաճիկների»,-ասաց Խզմալյանը՝ ընդգծելով, որ Զարուհի Փոստանջյանն այդ խամաճիկներից չէ:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանն այդ խամաճիկների տիրույթում է և այն, որ այսօր քաղաքապետ չընտրվեց, նշանակում է, որ կարևորագույն հարցերում հին իշխանությունները պահպանում են իրենց դիրքերը և նոր իշխանություն այդպես էլ չի ձևավորվի:

«Եթե սա հեղափոխություն է, ապա իսկապես արժեքային համակարգի փոփոխություն պետք է լինի, իսկ դա առայժմ տեղի չի ունենում»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրա գնահատմամբ՝ «կանսերվայի բանկաների» հետևից ընկնելը դեռևս իրական խնդիրներ չեն: Խզմալյանն ակնկալում է ավելի լուրջ քայլեր, քանի որ «կանսերվայի բանկաները» ո՛չ թե մեր  երկրում տեղի ունեցող թալանի ու կոռուպցիայի պատճառն է, այլ հետևանքը: