Ցանկացած հացի պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերել. Ժենգյալով հացի փառատոն` Արցախի Հաթերք գյուղում (տեսանյութ)
Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում կազմակերպվել է Ժենգյալով հացի փառատոն:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց թիմերի հետ, ներկայացնել իրենց թխած Ժենգյալով հացը: Ասում են՝ հացը գարնանն ու աշնանը տարբեր համեր է ունենում՝ կանաչիներով պայմանավորված:
Նույն գյուղի բնակիչ, դիմահարդար Իրինա Հովսեփյանը, նշում է, որ ցանկացած արցախցու համար ժենգյալով հաց թխելը, կարելի է ասել, որ հոբբի է, սիրելի զբաղմունք:
«Ցանկացած հացի, ցանկացած գործի պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերել»,- ասում է երիտասարդ կինը: