Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Վազող տողեր

Հանքային ջրեր արդյունահանող տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում 2015-2016թթ. ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման և արտահանման ծավալները բազմակի անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2015-2016թթ. ՀՀ տարածքում արդյունաբերական /շշալցման/ նպատակներով արդյունահանված ստորերկրյա բնական հանքային ջրերի ամբողջ ծավալը կազմել է 74.989.500 լիտր: Մինչդեռ նույն տարիներին իրացման համար ձեռք են բերվել «հանքային ջուր» ապրանքատեսակի ընդհանուր առմամբ 96.418.751 լիտրի դրոշմապիտակներ, արտահանված հանքային ջրի քանակը կազմել է 14.815.786 լիտր: Այսինքն` փաստացի իրացվել է ներկայացվածից 36.245.037 լիտր ավելի արդյունահանված հանքային ջուր, որի չվճարված բնօգտագործման վճարը, համաձայն տվյալ ժամանակ գործող նորմատիվների, կազմել է 204.835.100 դրամ:

Ընդ որում միայն մեկ տնտեսվարող Ընկերություն 2015-2016թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ձեռք է բերել իրացման համար «հանքային ջուր» ապրանքատեսակի ընդհանուր առմամբ 60.477.000 լիտր ծավալի դրոշմապիտակներ, իսկ ՀՀ տարածքից արտահանել է 12.737.075 լիտր «հանքային ջուր» ապրանքատեսակ: Մինչդեռ ըստ փաստաթղթերի՝ նույն Ընկերության կողմից արդյունաբերական նպատակով արդյունահանված հանքային ջրերի ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է ընդամենը 37.812.000 լիտր: Այսինքն միայն այդ ընկերության կողմից արդյունահանման և իրացման տարբերությունը կազմել է 35.402.075 լիտր, որի համար բնօգտագործման վճարը կազմում է ընդհանուր 200.021.300 դրամ:

Պարզվել է նաև, որ ևս 11 տնտեսվարող սուբյեկտների կողմից 2015-2016թթ. ձեռք են բերվել 3.325.940 լիտր բնական հանքային ջրերի իրացման համար դրոշմապիտակներ, և հանրապետությունից արտահանվել է 970.000 լիտր հանքային ջուր: Սա այն դեպքում, երբ նշված տնտեսվարողներն ընդհանրապես ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանում չեն իրականացրել, որոնց դեպքում բնօգտագործման վճարը կազմում է ընդհանուր 24.272.060 դրամ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքային ջրերի արդյունահանում իրականացրած 14 տնտեսվարող սուբյեկտներից 10-ը արդյունահանել են արդյունաբերական նպատակներով, որոնց բնօգտագործման վճարները համաձայն նշված ժամանակ գործող օրենսդրության՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար կազմում է 5650 դրամ, 3 տնտեսվարող սուբյեկտներ արդյունահանել են բուժական նպատակներով, որոնց բնօգտագործման վճարները յուրաքանչյուր խորանարդ մետրի համար սահմանված է եղել 300 դրամ, ևս 1 տնտեսվարող սուբյեկտ ռեկրեացիոն /լողավազանների/ նպատակներով՝ բնօգտագործման վճարը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ 75 դրամ:

Որոշ դեպքերում միևնույն տնտեսվարող սուբյեկտները միաժամանակ իրականացրել են արդյունաբերական և բուժական նպատակներով արդյունահանում: Ընդ որում, արդյունաբերական նպատակներով արդյունահանումները զգալիորեն քիչ են եղել բուժական նպատակներով արդյունահանման ծավալներից:

Բացի այդ, բուժական և ռեկրեացիոն նպատակներով արդյունահանում է իրականացվել նույն համայնքներում կամ մարզերում, որտեղ կան նաև արդյունաբերական նպատակներով արդյունահանողներ:

Արձանագրված փաստերը հիմնավոր կասկած են առաջացնում, որ ՀՀ տարածքում հանքային ջրերի՝ արդյունաբերական /շշալցման/ նպատակներով արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից, առանձնապես խոշոր չափերի բնավճարները վճարելուց խուսափելու նպատակով, կամ թաքցվում են իրական արդյունահանման ծավալները, կամ բուժական, հանգստի և լողավազաններում օգտագործելու նպատակով արդյունահանված հանքային ջրերը, որոնց բնօգտագործման վճարները բազմապատիկ անգամ ցածր են, օգտագործվում են արդյունաբերական նպատակներով, կամ տնտեսվարողների կողմից ընդհանրապես կեղծվում են ապրանքատեսակները՝ հանքային ջրի անվան տակ իրացնելով ոչ հանքային ջուր:

Նշված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հարցերը քննարկելու համար՝ կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե: