Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Վազող տողեր

«Կյանքի Խոսք»-ի հետևորդներին ոչինչ չի խանգարում լինել թե՛ պետական ծառայող, և թե՛ քաղաքական գործիչ. խոսնակ

Մի քանի օր է, ինչ հայաստանյան մամուլի էջերից չեն իջնում «Կյանքի Խոսք» եկեղեցու մասին հրապարակումները: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ պարզվեց, որ այս եկեղեցուն է հարում Կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը, եղան քննարկումներ, թե նրանից զատ, բազմաթիվ այլ պաշտոնյաներ կան, որ այս եկեղեցու անդամ են: Բացի այդ, հայտարարություններ հնչեցին այն մասին, թե եկեղեցին բավականին լուրջ գումարներով աջակցել է Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը»:

Այս ամենն իրապես մեծ զայրույթ առաջացրեց Հայ առաքելական եկեղեցու հետևորդների մոտ, փոքր ազգերին հարիր մտավախություն սկսեց տիրել, կազմաքանդելու ցանկության մտայնությունը վերաճեց:

Շատերը նաև սկսեցին խոսել, թե այդ եկեղեցին շուրջ 150.000 հետևորդ ունի Հայաստանում և ցանկության դեպքում կարող է ազդել յուրքանչյուր քաղաքական ուժի վրա և անգամ իր «ներկայացուցիչներն» ունենալ Ազգային ժողովում:

Այս անցուդարձն էր պատճառը, որ NEWSPRESS.am-ը որոշեց զրուցել Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ, կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանի հետ

-Պարոն Լուսյան, շուրջ քանի՞ հետևորդ ունի ձեր եկեղեցին Հայաստանում:

-Եկեղեցին ունի բազմահազար հետևորդներ, սակայն ստույգ թիվ չեմ կարող նշել, քանի որ հաշվառում չի իրականացվում։

-Հավանաբար տեղյակ եք մամուլում շրջանառվող վերջին տեղեկություններին, որ Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը» թե՛ ֆինանսապես, թե՛ մարդկային ռեսուրսի առումով բավականին մեծ օժանդակություն է ցուցաբերել ձեր եկեղեցին: Արդյոք այդպե՞ս է:

-Մամուլում շատ տեղեկություններ են շրջանառվում, սակայն այլ խնդիր է դրանց հավաստիությունը։ «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին քաղաքական հարցերում և գործընթացներում մշտապես պահպանում է չեզոքություն, հետևաբար հիմնազուրկ են խոսակցություններն այն մասին, որ մեր եկեղեցին ռեսուրսային օժանդակություն է ցուցաբերել «Թավշյա հեղափոխությանը»։ Այլ է եկեղեցու անդամների պարագան, քանի որ նրանք ՀՀ լիիրավ քաղաքացիներ են, և նրանցից յուրաքանչյուրը՝ համաձայն իր քաղաքացիական գիտակցության և քաղաքական համոզմունքների, ազատ է ինքնուրույնաբար որոշելու հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցել-չմասնակցելու հարցը։

-Եկեղեցին ունի՞ Հայաստանում քաղաքական հետաքրքրություններ:

-«Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին իր գործը չի համարում քաղաքականությանը մասնակցելը կամ իր անդամների շրջանում քաղաքական քարոզչություն իրականացնելը: Եկեղեցու առաքելությունը հոգևոր և սոցիալական է, ուստի մենք մեր գործունեության մեջ հավատարիմ ենք մնում այս սկզբունքային դիրքորոշմանը: Իսկ եկեղեցու հետևորդները` որպես անհատներ և քաղաքացիներ, առաջնորդվելով իրենց խղճի թելադրանքով, ինքնուրույն են որոշում այս կամ այն թեկնածուին աջակցելու կամ քվեարկելու հարցերը: Մեր խորին համոզմամբ, դա յուրաքանչյուր անհատի անձնական պատասխանատվության խնդիրն է` անկախ նրա եկեղեցական պատկանելության հանգամանքից:

- Կարո՞ղ եք որակել՝ ինչպիսի՞ մարդ է և ինչպիսի՞ հավատացյալ է Կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը, կարո՞ղ եք նրան բնութագրել:

-Եկեղեցու անդամներին բնութագրելը չի մտնում մամուլի խոսնակի լիազորությունների մեջ։ Պրակտիկորեն էլ անկարելի է պատկերացնել, թե ինչպես կարող է եկեղեցին բնութագիր տրամադրել իր հազարավոր հետևորդներին յուրաքանչյուր առանձին պարագայում։ Կարծում եմ՝ անհատին բնութագրել կարող են նրա հարազատները, մտերիմներն ու գործընկերները։

-Խոսվում է այն մասին, որ ձեր եկեղեցին քաղաքական հետաքրքրություն ունենալու դեպքում կարող է, օրինակ, Ազգային ժողովում մեծաքանակ խմբակցություն ձևավորել: Ինչպե՞ս եք այս քննարկումներին վերաբերում:

-Ինչպես նշեցի, եկեղեցին քաղաքական շահեր չի հետապնդում, սակայն եկեղեցու հետևորդներին ոչինչ չի խանգարում լինել թե՛ պետական ծառայող, և թե՛ քաղաքական գործիչ։

-Կա՞ն էլի պաշտոնյաներ, որ ձեր եկեղեցու անդամ են:

-Մենք եկեղեցու անդամների վերաբերյալ անձնական տվյալներ չենք հավաքում և չենք հաղորդում։

-Ինչպիսի՞ ներդրում է ունենում եկեղեցին իր հետևորդների գաղափարական, հայրենասիրական, մարդկային հատկանիշների ձևավորման գործում:

-«Կյանքի Խոսք» եկեղեցու համար գաղափարական, հայրենասիրական, մարդկային հատկանիշների ձևավորման աղբյուրն Աստվածաշունչն է։ Եկեղեցին Աստծո Խոսքի ուսուցման միջոցով իր անդամներին հորդորում է պահպանել և հետևել ավետարանական ճշմարտություններին։ Ինչ վերաբերում է հայրենասիրությանը, ապա Ավետարանը ներծծված է սիրով, և քրիստոնյան չի կարող սեր չունենալ իր հայրենիքի և ազգի հանդեպ։ Քրիստոնյայի գործուն հայրենասիրությունը դրսևորվում է իր երկրի զարգացմանը, ժողովրդի բարեկեցությանն ու բարոյական կատարելագործմանը միտված գործունեությամբ, բարեխիղճ աշխատանքով, օրինապահ վարքով, ինչպես նաև հայրենիքի պաշտպանությամբ։