Թրամփն անձամբ շնորհավորել է Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ռուսաստանում Աշխարհի առաջնության կազմակերպման մակարդակն ու անցկացումը և անձամբ է շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Երկու երկրի ղեկավարներն այսօր՝ հուլիսի 16-ին կհանդիպեն Հելսինկիում:
«Պարոն նախագահ, նախ կուզեմ շնորհավորել ձեզ Աշխարհի առաջնության հիասքանչ կազմակերպվածության համար: Այս առաջնությունը պատմության մեջ լավագույններից էր, այդ մասին բոլորն են նշում»,- Թրամփի խոսքը մեջբերում է Interfax-ը:
Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում ֆուտբոլն անվանում են սոկկեր և հավելել է, որ ամբողջությամբ դիտել է Աշխարհի առաջնության ինչպես եզրափակիչը, այնպես էլ կիսաեզրափակչի երկու հանդիպումները:
«Հիանալի խաղեր էին, և ամեն ինչ շատ լավ անցավ: Շնորհավորում եմ ձեզ այդ առիթով»,- ասել է Թրամփը: