Առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին. Կարպիս Փաշոյան
Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը հայտարարել է, որ ազատման դիմում է գրում.
«Ընկերներ, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:
Բարին ընդ ձեզ»:
Հիշեցնենք, որ նա Civilnet-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր․
«Շատ են շահարկում տղաների անունները, թողնենք նրանց մի փոքր հանգիստ։ Ռոբերտ Աբաջյանը՝ մանկահասակ դեմքով տղան, երևի այդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում։ Թողնենք մի փոքր հանգիստ։ Ընդամենը18 տարեկան տղա...։ Ինձ թվում է չարժե շահարկել այդքան նրանց անունները»:
Սա մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում ու մամուլում, որտեղ արդեն մի քանի օր է՝ քննարկվում ու քննադատվում է նրա այս միտքը: