ՒՊ նախապես ծրագրվում էր Եգիպտոսում արեւմտյան ինքնաթիռ խփել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ սպանել է գերեվարած չինացուն եւ նորվեգացուն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Dabiq» կազմակերպությանը:
Ավելի վաղ «Dabiq»-ը հաղորդել էր, որ գերիներին վաճառելու են:
Կազմակերպությունը նաեւ հայտարարել էր, որ նախապես ծրագրվում էր Եգիպտոսում արեւմտյան ինքնաթիռ խփել, սակայն Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածներից հետո ծրագրերը փոխվել են: