Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Դալանի տակ ընկած տղան ու մարտի 1-ի ամենաերիտասարդ զոհը․ Մարտի 1

NEWSPRESS.am-ն օրեր առաջ հրապարակեց նյութ այն մասին, թե Երևանի ո՞ր փողոցներում են սպանվել 2008 թվականի մարտի 1-ի զոհերը։ Այս ամենի հետ մեկտեղ կայքը շարունակում է փնտրտուքներն ու զրույցներն այն մարդկանց հետ, ովքեր անմիջապես մասնակցել կամ տեսել են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը։

Թերթելով մարտի 1-ի դեպքերն ու իրադարձությունները՝ հստակ երևում է, որ բոլոր 10 զոհերի մահերն էլ առեղծվածային տարրեր ունեին։ Այս համատեքստում, սակայն, ամենատարօրինակն ու առեղծվածայինը մարտի 1-ի 2 ոստիկանների մահն էր։

Ոստիկանության զորքերի կապիտան Համլետ Թադևոսյանը մահացու վիրավորվել է Ռուսաստանի դեսպանատնից դեպի Մաշտոցի գետնանցում հատվածում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Համլետ Թադևոսյանը զոհվել է ցուցարարի կողմից նետած պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով։

Հաջորդ զոհը ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանն է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրության հայտարարումից 10 րոպե առաջ արդեն իսկ եղել է հիվանդանոցում։ Հրազենային ծանր վնասվածքով նա ապրել է 40 օր, որից հետո մահացել է հիվանդանոցում։ Զինծառայող Տիգրան Աբգարյանը մահացու վիրավորում է ստացել Լեոյի փողոցում, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց։

NEWSPRESS.am-ը զրուցեց Լեո-Պարոնյան խաչմերուկում ապրող բնակիչներից մեկի հետ, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, սակայն պատմեց շատ հետաքրքիր փաստեր, որոնք նա տեսել է 2008 թվականի մարտի 1-ին։

«Այդ օրը տանից դուրս էինք եկել և վերադառնալիս չկարողացանք տուն գալ, քանի որ այս տարածքում ամբողջը ոստիկանական զորքեր էին։ Ոստիկանական ամբողջ զորքը փողոցում էր, ուժեղ կրակում էին։ Ես եկա ու չկարողացա տուն մտնել։ Մտա ընկերուհուս տուն, ապա շենքերի ու տների միջով մի կերպ հասա տուն։ Այդ կրակոցների ու բախումների ժամանակ մեր տուն նույնիսկ մի քանի բոմժեր էին մտել ու թաքնվել։ Մենք տանից դուրս էինք գալիս, մոտենում դալանին ու նայում, թե ինչ է կատարվում, ապա նորից փախնում ու գալիս տուն։ Հերթական անգամ դուրս գալիս տեսա, որ դալանի դիմաց ընկած է մի տղայի։ Փախա, մտա տուն, պատուհանը փակեցի, լույսերն անջատեցի, ու ընտանիքով թաքնվեցինք ինքներս մեր տանը։ Հետո չգիտեմ, թե այդ տղային ով տարավ, ինչպես տարան ու ուր տարան։ Նույնիսկ դեպքից մի քանի օր հետո դալանում՝ տղամարդու ընկած վայրում, արյուն էր։ Մեր տուն նույնիսկ մի քանի հոգի ոստիկաններ են եկել ու թաքնվել կրակոցների ժամանակ»։

Թերթելով Տիգրան Աբգարյանի մասին հարցաքննություններն ու տեսանյութերը՝ պարզ է դառնում, որ նրա վրա կրակել են դալանից։ Տիգրանից զատ, Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ զոհվել է Դավիթ Պետրոսյանը, ով զոհվել է Պարոնյան փողոցի կրպակների դիմաց «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից։ Այդ տարածքին մոտ է զոհվել նաև Գրիգոր Գևորգյանը։ Նա զոհվել է Լեո-Պարոնյան խաչմերուկում դիպուկահարի կրակոցից։

Տեսախցիկը նկարահանել է այդ պահը և տեսանելի է, որ դիպուկահարի կողմից խոցված մարդն ընկած է այլ տարածքում։ Թերթելով նաև այն մարդկանց հարցաքննությունները, ովքեր տեսել են Տիգրան Աբգարյանին, փաստում են, որ նրա վրա կրակել են այն ժամանակ, երբ Տիգրանը դալանին մոտ է եղել։ Տրամաբանորեն NEWSPRESS.am-ի հետ զրույցում կնոջ մատնանշած տղան եղել է Տիգրան Աբգարյանը, ով մահացու վիրավորում է ստացել դալանում։

Ընդգծենք նաև, որ ոստիկանության զինծառայող Տիգրան Աբգարյանի մահը մինչ օրս առեղծված է։ Տիգրանը մարտի 1-ի ամենաերիտասարդ զոհն էր։

Լուսանկարում պատկերված է կնոջ մատնանշած դալանը