Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Գետազատ-Երևան երթուղու տասնյակ ուղևորներն ահազանգում են՝ երթուղին անմխիթար վիճակում է

Գետազատ-Երևան երթուղու տասնյակ ուղևորներն ահազանգում են՝ արդեն տևական ժամանակ Գետազատ-Երևան երթուղին, մեղմ ասած, անմխիթար վիճակում է։

Նրանք NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում են, որ չկա տարրական հարգանք ուղևորի նկատմամբ, ովքեր տարիներ շարունակ օգտվում են երթուղուց ու բարոյապես ու նյութապես տուժում են պատասխանատու մարմինների անտարբեր ու սխալ կազմակերպված աշխատանքի պատճառով:

«Մենք մեր նյարդերն ենք փչացնում ու ժամանակն էս ճանապարհներին, տարրական պայմաններ չկան մեր երթուղին նորմալ ապահովելու համար»,- ասում են ուղևորները։ Նրանք իրենց տարբերակն են առաջարկում երթուղին բարելավելու համար։

Ուղևորների դիտարկմամբ՝ նախ հարկավոր է վերանայել չվացուցակը, քանի որ գործող չվացուցակով հնարավոր չէ ժամանակին հասնել պահանջվող վայր՝ աշխատանքի կամ դասի։

«Ավտոբուսները ժամը մեկ են շարժվում, ենթադրենք՝ իմ աշխատանքը սկսվում է 9:30, ի՞նչ անեմ՝ Երևան հասնելու համար 45 րոպե շո՞ւտ, թե՞ 45 րոպե ուշացած գնամ, ընտրության հնարավորություն չկա»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ ուղևոր էլ նշում է, որ Երևանից Գետազատ վերջին ավտոբուսը շարժվում է 19:50-ին։

«Այդ որոշումը կայացնելիս մոնիթորի՞նգ է անցկացվել, թե՞ որոշվել, որ Գետազատում օրը վերջանում է ժամը 19-ին: Երկրորդ հերթով դասի գնացող ուսանողները կամ մարդիկ, որ ժամը 19-ին են վերջացնում աշխատանքը, ստիպված են լինում ավելորդ գումար ծախսել տաքսիների համար կամ, լավագույն դեպքում, վազել վերջին ավտոբուսի հետևից»,-ասում է մեր զրուցակիցը:

Ուղևորները պահանջում են նաև արմատապես վերանայել վարորդների կազմը` բարոյական, հոգեբանական, հիգիենիկ և պրոֆեսիոնալ նկատառումներով:

«Ամբողջ ճանապարհին հեռախոսով խոսում են, ամեն 50 մետրը մեկ կանգնում, մարդ վերցնում, ապրանքի պես լցնում իրար գլուխ։ Անպայման պետք ա մի մարդ դուրս ընկնի մեքենայից, որ հասկանա՞ն հարցի լրջությունն ու ուշադրություն դարձնեն։ Շատ ժամանակ խցկվելու տեղ էլ չի լինում»,- սրտնեղած ու չհանգստանալով պատմում էին ուղևորները։

Նրանք խնդրում և պահանջում են ավելացնել գոնե մեկ ավտոբուս երեկոյան ժամը 21-ի համար, կամ 21:10-ին Երևանից շարժվող Դվին երթուղին այնպես համակարգել, որ գոնե այդ ժամին սպասարկի նաև Գետազատի ու հարակից գյուղերի ուղևորներին. (ընդամենը 700 մետր ավել ճանաարհ անցնելով՝ հնարավոր է սպասարկել տասնյակ մարդկանց), ավելացնել ավտոբուսների քանակը՝ գոնե առավոտյան ու երեկոյան պիկ ժամերին, որ մարդիկ ստիպված չլինեն իրենց կամքին հակառակ ուշացած տեղ հասնել: Գոնե առավոտյան ժամերին երթուղին այնպես համակարգել, որ ավտոբուսն անցնի Գործարանային մետրոյի մոտով, որպեսզի շատ-շատ ուշացող մարդիկ 5 րոպե ժամանակ տնտեսեն:

Գետազատ-Երևան երթուղու տասնյակ ուղևորներն ուզում են հավատալ և նաև լիահույս են, որ իրենց խնդրի մասին բարձրաձայնվի՝ այն, եթե ոչ անմիջապես, ապա գոնե տեսանելի ապագայում, լուծում կստանա։