Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

Փաշինյանի նոր հանձնարարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլ նաև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից: Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այնտեղ առկա թերի ենթակառուցվածքներին, ոչ պատշաճ աղբահանության կազմակերպմանը, միասնական ափի բացակայությանը, ապօրինի շինությունների առկայությանը, մատուցվող ծառայությունների որակին և առկա գների անհամապատասախանությանը, հանրային լողափերի կազմակերպման մակարդակին: Նշված խնդիրների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով և գաղափարներով, որոնք կարող են նպաստել Սևանա լճում զբոսաշրջության խթանմանը, այստեղ զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, ձմեռային տուրիզմի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը: Կարևորվել է նաև Սևանա լճի տարածքների գոտիավորումը, մաստեր պլանի մշակումը: Առաջարկվել է տարածքների բարեկարգման առաջին փուլում դիտարկել ճեմուղու կառուցման հնարավորությունը, ինչն արժանացել է վարչապետի հավանությանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն ունեն համակարգային խնդիրներ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանձնարարել է հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ համապատասխան գերատեսչությունների հետ ևս մեկ անգամ կազմակերպել քննարկում և զեկուցել դրանց արդյունքների մասին:
Ամփոփելով, վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն

Պապիկյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության խնդիրը: «Այդ տարածքում աղբահանության հարցը մեծագույն խնդիր է ու այնպես չէ, որ դա անլուծելի է: Պարզ է, որ Սևան համայնքը և ազգային պարկն իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու պարագայում այդ խնդիրը կլուծեն: Այսինքն, մարդկանց վիզուալ հանգիստը նույնպես պետք է ապահովել: Հաջորդ կարևորագույն խնդիրը հետևյալն է. հատ առ հատ պետք է նայել վարձակալության պայմանագրերը, այնտեղ կան մարդիկ, որոնք մեզ ու ձեզ հայտնի պատճառներով կարողացել են կնքել պայմանագրեր ծիծաղելի գներով, հեկտարների համար կոպեկներ են վճարում: Պետք է գտնել իրավական հիմքը, վերանայել պայմանագրերը, բոլորը հասցնել պատշաճ մակարդակի և կիրառել սկզբունք: Տարածքների վարձակալությունն ազգային պարկի համար պետք է դառնա եկամտի լուրջ աղբյուր: Այնտեղ կան բազմաթիրվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ես ազգային պարկի տնօրենին խնդրել եմ, որպեսզի տրամադրի բոլոր վարձակալների, այդ թվում՝ այդ տարածքում հայտնված առանձնատների և օրենքի ու իրավունքի հետ դրանց հարաբերությունների մասին տեղեկանք: Պետք է հասկանալ նաև այդ առանձնատների ճակատագիրը, դրանցից մի մասով, իհարկե, իրավապահները կզբաղվեն, բայց այստեղ հիմնականում վարձավճարների պատշաճ մակարդակի հավաքագրման հարցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: