Քարաթափում Երևան-Իջևան ավտոճանապարհին
Հուլիսի 17-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին՝ Ծովագյուղ գյուղի մոտ, առկա է քարաթափման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները իրականացրել են արհեստական քարաթափում հեռացնելով թուլացած քարերը: