Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

Ի՞նչ է թաքնված գաղջ աղերսագրի ու այս հանդիպման տողակատում

Կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:

Սա, թերևս, այն ամբողջ տեղեկատվությունն է, որը կառավարության լրատվական ծառայությունը հարկ է համարել հրապարակել։ Սակայն ակնհայտ է, որ այս հանդիպման ընթացքում եղել է նաև հրապարակման ոչ ենթակա քննարկում, ինչն առայժմ խնամքով թաքցվում է։

Համեմատելով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն, ակնհայտ է դառնում, որ էքս նախագահի հանդիպումը Փաշինյանի հետ՝ ունի հստակ տողատակ։ Հավանաբար, Լևոն Տեր-Պետրոսյանն այս հանդիպմամբ հող է նախապատրաստում Երևանի ավագանու և Ազգային ժողովի սպասվող արտահերթ ընտրությունների ֆոնին ՀԱԿ-ի ակտիվացման համար։ Տեր-Պետրոսյանն այս հանդիպմամբ փորձել է տեղ բացել իր՝ գրեթե մարած կուսակցության համար՝ իրենց ներկայությունն ապահովելով թե՛ Երևանի ավագանիում, թե՛ Ազգային ժողովում։ 

Չի բացառվում նաև, Լևոն Տեր-Պետրոսյանն այս հանդիպումն օգտագործել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախի վերաբերյալ խորհուրդներ տալու համար, սակայն հարց է՝ որքանով են դրանք ընկալելի եղել ներկայիս իշխանության գլուխ հանդիսացող Նիկոլ Փաշինյանի համար։

Այս հարցականն ավելի ցայտուն է դառնում, երբ հիշում ես Նիկոլ Փաշինյան-ՀԱԿ վեճը, որը շատ հաճախ անցնում էր թույլատրելիի սահմանը:

Այստեղ տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե անհիմն են այն խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է լքել ՀԱԿ-ի շարքերն ու անդամագրվել այլ կուսակցության. «Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն դա երբեք հնարավոր չէ։ Եւ դա այն պատճառով, որ իմ քաղաքական տունը ՀԱԿ-ն է»,-մի անգամ ասել է Փաշինյանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ տունը կարելի է փոխել, ավելին՝ խիստ հեռանալ դրանից։

Իսկ Կառավարության իրազեկումը, թե հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, հիշել է տալիս Փաշինյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին արված ևս մեկ արտահայտություն․ «Սերժ Սարգսյանին հանդիպման աղերսագիր գրողներն անցյալի գաղջ հիշողություն են»։

Եվ հիմա հարց է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս աղերսագիրն է՞լ է Փաշինյանը գաղջ հիշողություն որակելու, թե՞ գաղջը միայն Սերժ Սարգսյանի պարագայում էր։
Ինչևէ. շուտով հայտնի կդառնան և՛ ավագանու, և՛ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրերը, և այդ ժամանակ պարզ կլինի աղերսագիր գրողի և այս հանդիպման տողատակերին՝ Փաշինյանի տված արձագանքը։

NEWSPRESS.am