Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

«Մենք հայրենիք չենք ազատագրել, որ էսօր անտուն մնանք»․ ազատամարտիկները անջուր, անլույս ու արդեն անհույս են

Մեկ տասնյակ ազատամարտիկների ընտանիքներ արդեն տևական ժամանակ ապրում են Մուրացանի փողոցում գտնվող շենքերից մեկում։

Թեև նրանք չունեն անհրաժեշտ կոմունալ բոլոր հարմարություններն, այդուհանդերձ, հարմարվել են իրենց վիճակին և 2005 թվականից բնակվում են այդ շենքում։ Նրանց դեռ այդ թվականից դիմել են կառավարությանը՝ բնակարան ձեռք բերելու ակնկալիքով, սակայն մինչ օրս զրկված են սեփական տանիքից։

Ազատամարտիկներին բնակատեղի են հատկացրել «մի շենքում, որի առաջին հարկն ամբողջովին զբաղեցրել է «Զինվոր» ՀԿ-ների համագործակցության համակարգող խորհուրդը՝ Մարգարիտա Խաչատրյանի՝ հայտնի Մառոզի գլխավորությամբ։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում ազատամարտիկները նկատում են, որ ՀԿ-ին պատկանող այդ մասն է շատ թե քիչ վերանորոգված, իսկ մյուս հարկերը, որտեղ ազատամարտիկներն են իրենց ընտանիքներով բնակվում, անմխիթար վիճակում են։

«Պաշտպանության նախարարն ասաց՝ գնացեք, ժամանակավոր ապրեք, տուն կտանք, բայց մեզ «քցեցին»՝ խոստացած 4 սենյականոց տան գումարի փոխարեն հազիվ մեկ սենյականոցի փող տվեցին»,- մեզ հետ զրույցում ասում է ազատամարտիկներից Գագիկ Եղիկյանը, ով այս գումարով կարողացել է աճուրդի հանված հող գնել, բայց միջոցները չեն բավականացրել, որպեսզի նաև տուն կառուցի։

Նա կնոջ, երեխաների ու թոռների հետ ստիպված տեղափոխվել է Մուրացանի 110 հասցեում գտնվող այս շինություն։

Եղիկյանն ու նրա նման էլի շատ ուրիշ ազատամարտիկներ այդպես էլ անտեսվել ու մնացել են առանց սեփական տանիքի։ Այս ազատամարտիկների մասին հիշեցին միայն 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ հայրենիքը պաշտպանության կարիք ուներ։

Գնացին, մարտնչեցին, վերադարձան, ու ամեն ինչ դարձյալ մոռացվեց։

Իսկ ավելի կոնկրետ՝ այն ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փոխնախարար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկել Մուրացանի 110 շենք՝ տարածքն ուսումնասիրելու։

«Եկան, տեսան, որ էստեղ հաշմանդամ աղջիկ ա ապրում՝ 21 տարեկան Մարիամը, Զաքարյանը տպավորվեց, խոստացավ մեկ շաբաթում լուծել հարցը: Սպասեցինք, ոչինչ չարեց․․․ արդեն երկու տարի անցավ»,- մեզ հետ զրույցում ասում է մեկ այլ ազատամարտիկ։

Նոր կառավարության իշխանության գալուց հետո էլ շենքը հոսանքազրկել են ու ազատամարտիկներից պահանջում են շենքն ազատել։ Այս խնդրով վերջիններս մոտ 20 օր առաջ դիմել են արդեն նոր կառավարությանը։ Այստեղ խոստացել են օգնել նրանց։ Այժմ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է համապատասխան խումբ ուղարկել ուսումնասիրելու։ Փաշինյանը խոստացել է նաև լույսն ու ջուրը միացնել․․․ ասում են՝ բոլորն ուրախացել են, հուզմունքից արտասվել, բայց ձեռնունայն են մնացել։

«Մենք ղարաբաղյան պատերազմին ենք մասնակցել, մենք ապրիլյանին էլ մի մարդու պես գնացինք, նեուժե՞լի մենք ոչ մի բան արած չունենք մեր երկրի համար․ Մենք հայրենիք չենք ազատագրել, որ էսօր անտուն մնանք»,- ասում են ազատամարտիկներն ու նրանց կանայք։

Այլ կերպ ասած՝ խոստումը՝ խոստմամբ, իսկ գործնականում ազատամարտիկներն ու նրանց ընտանիքները դեռ անջուր, անլույս ու արդեն անհույս են։