Օշականցի Գևորիկի Toyota Prado-ն տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք. ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն. Shamshyan.com (ֆոտո)
Երեկ՝ հուլիսի 17-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների կողմից ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Toyota Land Cruiser Prado մակնիշի 01 DD 999 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Մելիքյանը՝ Օշականցի Գևորիկը, վարորդական իրավունքի վկայական չի ներկայացրել ՃՈ ծառայողներին, երբ նրանք նրան կանգնեցրել են Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում։
Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի դիմապակին մգեցված է եղել սահմանված չափից ավելի։ Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է AKS տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան՝ իր փամփշտատուփով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում