Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Վազող տողեր

Փողոցի մի ծայրին գտնվում է Արամի արձանը, իսկ մյուս ծայրին՝ Արամի քանդված տունը

«Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք՝ արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը..․»․

Նիկոլ Աղբալյան։

Հայ մեծերից Նիկոլ Աղբալյանն այսպես էր գնահատում ու արժևորում Արամին։ Արամի մասին շատ են գրված գրքերը։ Որքան էլ զարմանալի է, սակայն միայն 100 տարի անց մենք կամաց-կամաց սկսում ենք արժևորել, բացահայտել, հասկանալ Արամ Մանուկյանի ապրած կյանքը, կատարած աշխատանքն ու մեզ փոխանցված արժեքները։ Նոր-նոր են բացահայտվում արխիվների խոնավ ու մութ խցերում թաքցված նամակները, փաստաթղթերն ու հուշերը, որոնցից տեղեկանում են Արամ Մանուկյան մարդու, քաղաքական գործչի ու հայի կատարած աշխատանքի մասին։

Արամ Մանուկյանն այն հայն էր, ով թույլ չտվեց, որ առանց կռվի Երևանը հանձնվի թուրքերին։ 1918 թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Երևանի քաղաքագլուխ Թադևոս Թոշյանը որոշում է քաղաքն առանց դիմադրության հանձնել թուրքերին, իսկ քաղաքի բնակչությունը պիտի տարհանվի ու դիրքավորվի Քանաքեռի բարձունքում։

Սակայն Երևանի քաղաքագլխի որոշումը չեղարկեց Արամ Մանուկյանը, ով չեղարկելուց զատ նաև հրահանգեց Երևանի մատույցները պաշտպանական ամրություններով ապահովելու աշխատանքներ իրականացնել։

Արամը կերտեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Արամը թույլ չտվեց, որ հանձնվի Երևանը։ Արամը պայքարեց 20-րդ դարասկզբին Երևանում մոլեգնող հիվանդությունների ու հիվանդություններից մահացող մարդկանց կյանքերի համար։ 1918 թվականի դեկտեմբերին վարակվեց բծավոր տիֆով եւ 1919 թվականի հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։

Որքան էլ հասարակությունը քննադատեց Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրի ու գաղափարական լուծումների որոշումը, այնուամենայնիվ ամենամեծ հայերից մեկի արձանը վեր խոյացավ։ 100 տարի անց միայն Արամն իր «ներկայությամբ» հաստատվեց Երևանում, սակայն արդեն 100 տարի է, որ Արամի փողոցում մեր աչքի առաջ քանդվում է Արամ Մանուկյանի տունը։ Ժամանակն առաջ է շարժվում, սակայն այդ ընթացքի հետ մեկտեղ Արամի փողոցում ամուր կառչած է մնում մեծ հայի տունը։ Այդ տանն իր կյանքի վերջին տարիներին ապրեց Արամը։ Ու հատկանշական է, որ հնի, պատմականի ու արժեքավորի պահպանման փոխարեն մենք, սովորաբար, նախընտրում ենք նորի կառուցումը։ Այդպես է նաև մեր ճարտարապետական շինությունների պահպանման հարցում։ Ճարտարապետական հրաշալի լուծումներ ունեցող եկեղեցիների պահպանման, վերանորոգման փոխարեն մենք սիրում ենք մի քանի անգամ ավելի շատ գումար ծախսել ու կառուցել նորը, որը աննկարագրելիորեն զիջում է կիսաքանդ, կամ շատ դեպքերում էլ գրեթե ամբողջությամբ քանդված կառույցին։

Ճիշտ են գրող, պատմաբան Հարություն Թուրշյանի այս խոսքերը․ «Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն», սակայն մյուս կողմից էլ ժամանակն առաջ է գնում, պատմությունը բացահայտվում է, սակայն մյուս կողմից մեր աչքի առաջ քանդվում է մի մեծ պատմություն՝ Արամի տունը։

Ու այս համատեքստում մի կողմում քանդվում է պատմական ու արժեքավորը, իսկ մյուս կողմում բացվում է նորը։