NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Սպորտ

Ի նշան հարգանքի՝ միշտ կերկրպագեմ Ուրուգվային. Հայոց ցեղասպանությունն ու ֆուտբոլը․ հայ երկրպագուն անկեղծանում է (ֆոտո, վիդեո)

Ռուսական ԶԼՄ-ները ներկայացրել են Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող մի շարք երկրպագուների, ովքեր ՌԴ են ժամանել աշխարհի տարբեր անկյուններից։ Մասնավորապես life.ru-ն անդրադարձել է հայազգի երկրպագու Արամայիս Ասրյանին, ով մեկնել էր երկրպագելու Ուրուգվայի հավաքականին։ 

Վանաձորցի Արամայիս Ասրյանը լրատվականին պատմել է, թե ինչպես է եկել Ռոստով՝ մասնակցելու առաջնությանը։

Պատմում է, որ իրեն հաջողվել է ձեռք բերել միայն Ուրուգվայ- Սաուդյան Արաբիա խաղի տոմսեր։ Այս խաղին նա մեկնել է Հայաստանի դրոշով՝ հետևյալ մակագրություններով. «armenios contigo», որը թարգմանաբար նշանակում է՝ «հայերը ձեզ հետ են»։

Դրոշի վրա Ասրյանը գրել է նաև Ուրուգվայի նախագահի անունը․ ասում է՝ «դե հարգանքի նշան է», ինչպես նաև գլխավոր մարզչի և խաղացողներ՝ Սուարեսի ու Խիմենեսի անունները։ 

Հայ երկրպագուն նաև լրատվամիջոցին պատմել է, թե ինչու է հենց երկրպագում Ուրուգվայի թիմին: Ներկայացնում ենք Արամայիս Ասրյանի հետաքրքիր և բովանդակալից հարցազրույցը ռուսական լրատվամիջոցի հետ, և այն լուսանկարները, որոնք նա տրամադրել է NEWSPRESS.am-ին։

 — Երբ 1915 թվականին Թուրքիան իրականացրեց հայերի ցեղասպանությունը, որի մասին այսօր աշխարհն է խոսում, առաջինը, ովքեր ճանաչեցին ու, ամենակարևորը, դատապարտեցիմ ցեղասպանությունը՝ ուրուգվայցիներն էին։ 2015-ին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին, նրանք մեկ անգամ ևս ճանաչման հարցում աջակցեցին մեր երկրին։ Իսկ երբ նրանց հարցրել են, թե ինչո՞ւ եք նորից դա անում, պատասխանել են, թե՝ որպեսզի թարմացնեն անմեղ զոհերի հիշատակը։ 

Հիմա, ի նշան հարգանքի, ես միշտ պետք է երկրպագեմ Ուրուգվային։ Իհարկե, նրանք նաև լավ են խաղում՝ արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն են և 15 անգամ նվաճել են Ամերիկայի գավաթը։

-Ուրուգվայցի երկրպագուները խաղի ժամանակ մոտեցե՞լ են Ձեզ, հարցրե՞լ են, թե ինչու եք իրենց երկրպագում։

— Այո՛, իհարկե․ շատերը նկարվել են ինձ հետ, իսկ երբ ես դուրս էի գալիս ստադիոնից, Հայաստանի դրոշը ձեռքիս, ինձ մոտեցավ մի ուրուգվայցի։ Նա միայն իսպաներեն էր խոսում։ Ես սկզբում դա չհասկացա, բայց նա ինձ իր անձնագիրը ցույց տվեց։ Նա հայի ազգանուն ուներ, պատկերացնո՞ւմ եք։ Խնդրեց միասին նկարվենք՝ ես, դրոշը, նա և իր ընտանիքը։

 

Դուք միայն Ուրուգվայի մի խաղ դիտեցի՞ք։

—Ես Հայաստանում եմ ապրում և այնպես ստացվեց, որ կարողացա միայն մի խաղի տոմս ձեռք բերել, բայց դա էլ ինձ բավական է։ Կատարվեց մանկությանս երազանքը․ առաջին անգամ հաջողվեց ներկա լինել Աշխարհի առաջնությանն ու դիտել ուրուգվայցիների խաղը։

— Ուրուգվայի հաջորդ խաղը Ռուսաստանի դեմ է․ դարձյալ երկրպագելու եք լատինաամերիկացիների՞ն։

—Չեմ ասում, որ Ռուսաստանի համար չեմ երկրպագի․ ես նաև երկքաղաքացիություն ունեմ՝ ՌԴ և ՀՀ քաղաքացի եմ։ Երբ հայերը չեն խաղում, իհարկե, ռուսներին եմ երկրպագում, առավելևս, որ նրանք լավ են խաղում ․․․ թեև մրցակցությունը մեծ է․․․ ոչ ոք չէր հավատում, որ Ռուսաստանն այդպես կխաղա։

—Իսկ ո՞ր ակումբի համար եք երկրպագում։

— Իհարկե «Արարատի»․ մի հետաքրքիր դեպք պատմեմ․ երբ ես դեռ փոքր էի, ռադիոյով  ֆուտբոլային նորություններ լսեցի։ Այն ժամանակ նոր էի սովորում ռուսերեն և դեռ ամեն ինչ չէի հասկանում։ Եվ այսպես, ռադիոյով միացնում եմ «Արարատ»-ЦСКА խաղը։ Երբ մոսկվացիները մեր դարպասին գոլ խփեցին, մեկնաբանը, չգիտես ինչու, դա Օզիրովն էր, ասաց՝  «հայերը գոլ խփեցին»։ Ինձ թվաց, թե իսկապես հայերը գոլ են խփել, սկսեցի ուրախ թռվռալ, հետո իմացա, որ մենք ո՛չ թե հաղթում, այլ պարտվում են (ծիծաղում է-հեղ․)։ Այդ ժամանակից տարվեցի ֆուտբոլով։

Հիշում եմ՝ մայրս բողոքում էր մեծ եղբորս, որ ես անընդհատ ռադիո եմ լսում։ Նա խնդրել էր խոսել ինձ հետ։ Եղբայրս համոզեց, որ ավելի շատ ժամանակ հատկացնեմ դասերիս։ Բայց երբ տանը չէր լինում, անմիջապես գտնում էի ֆուտբոլային թողարկումներն ու սկսում հետևել խաղին (դարձյալ ծիծաղում է-հեղ․)։ Այդ ժամանակից էլ երազել եմ մասնակցել աշխարհի առաջնությանը։

8 տարի առաջ, երբ ասացին, որ խաղերը կընթանան Ռուսատանում, ես ինքս ինձ ասացի՝ «եթե ողջ լինեմ, կգնամ անպայման՝ ինչ գնով էլ լինի»։

— Ի՞նչ եք կարծում, հայկական հավաքականին երբևէ կհաջողվի՞ որակավորվել աշխարհի առաջնությունում։

—Կարծում եմ՝ ավելի շատ կհաջողի Եվրոպայի առաջնությունում․ ՈւԵՖԱ-ն ստեղծեց Ազգերի լիգա. քանի որ թույլ թիմերը երբեք չեն կարողանում դուրս գալ եզրափակիչ, այժմ նրանց այդ հնարավորությունն ընձեռվում է։ Մասամբ դա կախված է նաև Ռուսաստանից։

— Այդ ինչպե՞ս։

— Մենք լավ հավաքական ունեք։ Իհարկե, թիմը ձևավորվել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ, սակայն կան նաև մի շարք լավ խաղացողներ, ովքեր խաղում են Եվրոպայում, բայց մեր ամենաթույլ օղակը դարպասապահներն են։

Մինչև վերջերս «Տոսնո»-ում խաղում էր Դավիթ Յուրչենկոն։ Նա կիսով չափ հայ է։ Նա հիանալի դարպասապահ է, և հիմնականում նրա շնորհիվ  «Տոսնո»-ն նվաճեց Ռուսաստանի գավաթը։ Ու եթե նա խաղա մեր հավաքականում, ապա մենք նոր հնարավորություններ կունենայինք։ 

Թիմում 3 դարպասապահ կա, բայց անկեղծ ասած, նրանք չեն համապատասխանում Եվրոպայի չափանիշներին։ Յուրչենկոյի մուտքով ամեն ինչ կարող է փոխվել։ Ռուսաստանը նրան պետք է թողնի խաղալ Հայաստանի կողմից։ Այդ դեպքում միգուցե իրականանա իմ երազանքներից ևս մեկը․․․