«Ես անհամբեր սպասում եմ մեր երկրորդ հանդիպմանը»․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ անհամբեր սպասում է Վլադիմիր Պուտինի հետ հերթական հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Թվիթերյան իր էջում Դոնալդ Թրամփը նշել է, որ Հելսինկիում տեղի ունեցած հանդիպումը մեծ հաջողություն էր։ Նա նաև քննադատել է այն կեղծ լրատվամիջոցներին, ովքեր Թրամփ-Պուտին հանդիպումը լուսաբանել են բացասական երանգներով։
Թրամփը, մասնավորապես, նշել է․ «Ես անհամբեր սպասում եմ մեր երկրորդ հանդիպմանը, որում մենք կարող ենք սկսել իրականացնել այն, ինչ արդեն քննարկվել է՝ ներառյալ ահաբեկչության, Իսրայելի անվտանգության, միջուկային, կիբեռհեռարձակման, առեւտրի, Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Կորեայի եւ այլ հարցեր»:
Ավելի վաղը Դոնալդ Թրամփը նշել էր, որ Հելսինկիում տեղի ունեցած հանդիպումը ռուս-ամերիկյան նորմալ հարաբերությունների սկիզբն է։